Ժամանակներ, երբ գիրը զիջում է մտքին

Aug 05, 2014 11:37

Մի բան ասեմ:
Այն, որ քաղաքական գործիչները պնդում էին, որ պատերազմ հնարավոր չէ` հենց իր պնդմամբ աբսուրդ էր. ինչ ունեիք պնդելու ալիևօղլու փոխարեն ՞՞՞

Այն, որ կրակոցները սահմանային գյուղերի վրա ֆեյսբուքերում ՀԱՏՈՒԿ որպես «նորմալ առօրյա» էին ներկայացնում, ... վատ բառերով ասել եմ արդեն: Ու դա չունի արդարացում, իբր` որ ճնշենք հիստերիան, խուճապ չլինի... Սա հիմարություն է:

Դա նշանակում է մարդկանց չվստահել:

Ինչ վերաբերում է գալուստ սահակյանների լռությանը:

Սա էլ իզուր չէի գրում: Հա, հասկանում եմ, կարոտը չեք, բայց այժմյան դեպքերի ժամանակ լուռ մնալը բացի արձակուրդներից ու չբլթցնելու հնարավոր վախից մի բան էլ է նշանակում` չեն խոսում, որովհետև կհասցնեն դեռ խոսել...

Սրան պիտի պատրաստ լինենք:
Ներքուստ էլ:

Ու թույլ չտաք հիստերիկի կամ կամ լակոտի տեղ դնեն: Մարդկանց վրա կրակում էին օրերով, իսկ ստեղ կամ անտարբերություն էր, կամ էլ ով էր փորձում մտահոգ լինել, ասում էին` հիստերիկ:

Իսկ որ հիստերիա չլինի, մարդիկ պիտի հասցնեն հասունանալ: Թուրքը ասում է` իսկական զենքը հանկարծակի զենքն է: ՈՒ հայրենի քաղաքական գործիչները չպիտի հասարակությանը այդպիսի զենքի առաջ կանգնեցնեն:

Դրա համար ուղղակի, հարցեր մի տվեք:
Հարցեր տվողին խաբում են:
Մտածեք:

բառ չունեմ, Մեծեր ու Փոքրեր, Հայրենիք, ՏՈՒՆ, 3 շիշ ձեթ

Previous post Next post
Up