թրքական ֆիլմի մասին

Jul 27, 2014 17:32


Կյանքումս երկրորդ թրքական ֆիլմ եմ նայում.
Առաջինը հենց թուրքերեն էր, հնոտ կինո էր` մի քանի տղա ընկերներ բռնաբարում են մի թրքուհու, ու ինչքան հասկացա` դատարանով մեկին ստիպում են ամուսնանալ հետը... մյուս ընկերները շարունակում են իրենց հետապնդումնեը, այսպես ասած, վերջը էս ամուսինը կռվում է դրանց հետ, քշում, սիրահարվում կնոջը ու տենց երջանիկ ապրում են...
Էս մեկը սերիալ է, այսօր աչքս ընկավ, նայեցի. ռուսերենը լավ է թարգմանած, հագուստները, խաղը, ինտրգները, հարեմի բարքերը, խորամանկությունը... սաղ տեղն են: Խելացի են, ասեմ ձեզ:
Ես նույնիսկ չէի ուզենա, որ մենք հիմա բռնենք ու ասենք Արշակ Բ նկարահանենք, ... Հանկարծ ու էս մեր արդեն նկարահանածների նման ստացվի:

Ի դեպ` մի տեղ իտալացի վաճառականը բողոքում է, որ իրենց ապրանքները էժան են, թե չեն թողնում դուրս բերել օսմանյան կայսրությունից, շահզադեն էլ ասում է` մենք մտածում ենք մեր հպատակները պիտի հնարավորություն ունենան բավարար ապրելու, դրա համար հացահատիկը, կաշվեղենը... /էլի է թվում/, պիտի էժան լինեն, իսկ արտահանվի միայն այն, ինչը ավելցուկով է արտադրվում:
Այսպիսի բաներ, պարոնայք պետական այրեր:

ֆիլմ-film-фильм, նորտեգ` թրք, 3 շիշ ձեթ

Previous post Next post
Up