կապիտան Շմիդտի տղեքը

May 31, 2014 21:05

Ես կուզեի հիմա տեսնել նրանց դեմքերը, ովքեր ասում էին` դե` եթե Հայաստանը մտնում է, ավտոմատ Արցախն էլ հետն է, Նազարբաևը ուզի, թե չէ:

Սա երկրորդ մակարդակի տգիտություն էր: Այսքան տարի մենք Արցախի անկախությամբ ենք ուրախացել, տոնել ենք հաղթանակը, պնդել ենք, որ ցանկացած բանակցություններում պիտի լիիրավ երրորդ կողմ լինի... ու մեկ էլ` Նազարբաևին հիմար հանելու համար հանգիստ հրաժարվեցին այդ անկախությունից:

Ընդ որում` միայն ֆեյսբուքում չէ` քաղաքագետներ, պատգամանավորներ...
Ինչ խնդալու էր: Էն մասսան, որ պատրաստ է ամեն ինչ կոծկել, միայն թե «հանգստացնի» հասարակությանը:

Տգետներ:

Ու նրանց էլ, ովքեր պնդում էին, թե Համալիրը շենք է, էլի, կծախեն, բան մը կսարքեն... Տենց չի: Չեն սարքելու, հերիք եղավ:

Ու նախօրոք տեսնել վտանգն ու խոսել դրա մասին` դա հիստերիա չի:

քարկտիկ, Օպերացիա Թմբուկ, play-off, համեմատություն, պաչել-մաչել` չկա, Понедельник начинается в субботу, պետությունս ՀԿ է, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up