ցեղասպանության շառմը և փոքրամասնության սինդրոմը

May 28, 2014 14:33


Երեկ տեսա սիմվոլը. բան չհասկացա, դուրըս չեկավ, բայց տեսահոլովակը չնայեցի: Կարդացի ինչի մասին է, ապշեցի... Իմացա, որ Շառմն է արել:
Երևի նոր մոտեցում է՞՞՞

Ցեղասպանության 100 ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ շառմ հաղորդել ՞՞՞

Որ շատ տխուր չլինի, էլի: Ծիպը` երևա, որ մենք լացկան չենք, սենց... ծաղիկ ենք: Հինգ մայրցամաքներում ապրող:
(լոգիկայի տերը... ապշի, հաա)

Սա թեթև ներկայացում չի, սա թեթևսոլիկություն է:
noni_no ն լավ գրել է, կարդացած կլինեք:

Ես մի քիչ ուրիշ բան եմ հիմա ուզում ասել: Նման «տոնական», «չկոպլեքսավորված» մոտեցմամբ մենք շուտով,  «որպես ցեղասպանվածներ», կդառնանք կամ կդիտվենք «փոքրամասնություն»:

Որտև մեր նման մոտեցումը անասելի հիշեցնում է օրինակ երկրագնդի վրա ապրող «ռասսաներից» (ինչ-որ հնացած բառ է) մեկի արդեն հոգնեցնող կոմպլեքսը (որը համ էկզոտիկայի տեսքով է ներկայացվում, համ  ոչ տոլերանտ լինելու մեջ  դիմացինին վախեցնելու...   Մի ամերիկյան երկար սերիալ նայեցի` դա իրենց  ներքին կոմպլեքսներն են.  հատուկ այդ գույնը ուրիշ ոչ մեկի պետքը չի որպես մյուսներից տարբերություն, եթե իրենք իրենց անընդհատ չգովազդեն)...

Ամոթ է ասել, բայց շառմային այս թեթևսոլիկությամբ կարող է հիշեցնենք նաև ուրիշ «փոքրամասների»` իրենց իրավունքների ծիածանգույն բարձրաձայնումներով ու շքերթներով:

Վախենամ, որ անցյալ տարի ԸՆԴԱՌԱՋ-ի մասով ջղայնացած գրածս` «սգո սայլուտ էլ կարող է լինի»... tag դառնա:
Մենք ընկել ենք հենց թեթևսոլիկ մոդայի մեջ` մայկա, սիմվոլ, նշան, պատահական անցորդ, եվրատեսիլ,...

Մենք մեր տանը պարում ենք ուրիշի պարերը, որ մեզ ծափ տան:
Դա ենք ուզում ՞՞՞

հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու, disneyland, բառ չունեմ, Ցեղասպանություն, 3 շիշ ձեթ, genocide

Previous post Next post
Up