ժամանակի ու տարածության հարաբերական հարազատությունը

Mar 10, 2014 14:46


Երբ սկսում ես սովորել վերելակների ու մեքենաների, մի ոտք տեղը շատ երկար ճանապարհ է սկսում թվալ: Հաշվարկում ես ժամանակդ, որոշում այն տնտեսել, նստում ես մեքենա, ... ոնց որ` ժամանակի ու տարածության մեքենա. Որոշ ժամանակ հետո դուրս ես գալիս ու` ուրիշ տեղում ես:

Հետո ասենք ստիպում ես քեզ ու նույն ճանապարհը ոտքով ես անցնում:
Հետո էլի:
Էլի:
Այն սկսում է կարճանալ: Գնալով կարճանում, կարճանում, նույնիսկ վարժեցված է դառնում:
Վարժեցված, ընտանի ճանապարհ...

Հետո գալիս է մի պահ, որ քարտեզն ու մեքենաներն ու ինքնաթիռները դուրս են գալիս ճանապարհի մասին մտքերիդ միջից ու... երկիրը ավելի հարազատ է դառնում: Ու երբ մտքերումդ էլ չկան այդ ժամանակի ու տարածության մեքենաները, հանկարծ ամբողջ աշխարհն է դառնում մի ոտք տեղ` ընտանի, հարազատ ու մոտ...

Սրտին էլ մոտ:

Ահա այսպիսի հեշտ ճանապարհ` ճանապարհները կարճացնելու:

բացահայտում, ՏՈՒՆ, Понедельник начинается в субботу

Previous post Next post
Up