Սա պատմել եմ ՞՞

Mar 07, 2014 12:50

Ուրեմն մի անգամ նստում եմ երթուղային, հետևի նստարանները ազատ են... մինչև նստելը տեսնում եմ` դրամապանակ: Աչքս գցում եմ պատուհանից դուրս` կինն ու աղջիկը, որ նոր իջել էին, ուշադիր պայուսակի մեջ են նայում...
Վարորդին գոռում եմ` վայ, վայ, վայ... մի հատ կանգնեք, բան են մոռացել
Հետո գլուխս հանում եմ պատուհանից, կնոջն եմ գոռում` Սա Ձերն է ՞՞՞
Աղջիկը վազելով հասնում է, վերցնում:
Ես նստում եմ, շունչս տեղն եմ գցում:
Դե` արվեց, ինչ արվեց` ինքնիրեն արվեց...
Մեկ էլ նկատեմ` բոլորը հերթով շրջվում են, նայում ինձ, զննում...
Մտածում եմ` այ մարդ, կարող է թույն բան եմ արել ՞՞՞
Դե` մյուս կողմից ահագին թույն է` ես սովորաբար ձայնս չեմ բարձրացնում, չեմ գոռում.. (այ` բարձր խնդալ` հա):

Դե մի քիչ նեղվեցի, մինչև էլ չշրջվեցին, բացի թեք նստած մի տղայից:
Սա սպորտային հագած պինդ նայում է վրաս:

Հասա տեղ, իջնում եմ, էս տղան ինձ հրելով իրեն գցեց դուրս, հետո մոտեցավ...
Մտածում եմ` ինչ տուֆտություն տեսնես պիտի ասի...

Տեսնեմ չէ, ոչ մի տենց բան:
Մոտեցավ թե` Քուր ջան, 200 դրամ կտաս ՞՞՞

տեխնիկա, 3 շիշ ձեթ, պաչել-մաչել` չկա, play-off, Понедельник начинается в субботу, Կին-Տղամարդ

Previous post Next post
Up