Feb 28, 2014 11:22
Երեկ թելերի խանութում մի արտասահմանցի վաճառողին հարցնում էր` միայն թուրքականն ունեք, թե հայկական էլ է լինում ՞՞՞
Միանգամից վարչապետին հիշեցի, չլսեցի, թե վաճառողը ոնց է անգլերենով դուրս գալու էս բարդ հարցի տակից...
Էդ հարցը վարչապետին տային, էլի լացելու էր, թե` մենակ ես եմ մեղավոր ՞՞՞ ինձ չեք սիրում, էլի:
Տեսնես որ ֆեյսբուքցուց են սվորորել էդ` մենակ յեեեես՞՞՞՞-ը:
Էն օրն էլ Ժառանգական Արմեն Մարտիսրոսյանն է ասել` վարչապետ փոխելով բան չի փոխվի:
Տո... ընդդիմադիր: Քառասուն ավել տոկոս ձայներով մի քայլ էլ առաջ չգնացիք... հիմար-հիմար դուրս եք տալիս մենակ:
Նախ` թող վարչապետը փոխվի, որ ՀԱՍԿԱՆԱՆ, որ անվստահություն հայտնելը ԿԱՐՈՂ է բան փոխել: Նույնիսկ այդպիսի չնչին բան:
Երկրորդ` դե թե մասսաները կարող էին փոխել, բա ինչի խիյար-խիյար տակ տվեցիք էդքան մարդու ձայն թիկունքում ՞՞՞
Երրրորդ` բա ոնց պիտի լինի, որ բան փոխվի` սաղս գաղափարապես փոխվենք, նոր ՞՞՞
Ի:
Վերադառնանք մեր ոչխարներին: Ինչը ավելանում է, որպես հումք վաճառում են պարսիկներին: Ոչ մսի մշակում կա, ոչ բրդի...
Որտեղից թել լինի Հայաստանում, որ այնքան ոչխար ունի, որ արտահանում է ՞՞՞
Հա, էլի, տրամաբանական է, չէ՞՞՞
Սպասենք, թրքական թելի հետ մինչև պարսկականն էլ հայտնվի:
Հայկական ոչխարներից մանած:
Էդ ա, էդքանն ա:
Վարչապետին էլ ասեմ` ոնց որ երթուղայինի վարորդը տանի լիքը երթուղայինը խփի ծառին, ասի` մենակ ես եմ մեղավոր ՞՞՞
քարկտիկ,
disneyland,
3 շիշ ձեթ,
play-off,
պետությունս ՀԿ է,
Понедельник начинается в субботу