ԿԸ

Feb 27, 2014 16:30

Ես կհագնեի հողաթափերդ
որպես հավատիս պնդած կնիքներ,
Բայց դու իմ մաշկն էլ վրադ չես քաշի
մերկանամ եթե նույնիսկ ես այդչափ …

Ես կշոյեի հոգնած ճամփեքդ
որպես փորձության հավաստամատյան,
Բայց ուղիներդ անհասանելի են,
անհասկանալի են ու անմեկն պահած…

Ես կմաքրեի բանդագուշանքի ելևէջները`
թեկուզ քաջությանս սուտ ներկայացում,
Բայց դու մտքերդ էլ ինձ չես նվիրում
զրույցներիս մեջ թեթևախոհության…

Ես կպատմեի իմաստնությունը այս արևների
որպես անհասանելի գաղտնիքի դրոշմ,
Բայց կանացիս էգությունն անգամ
չեմ նվիրաբերի…. առանց հողաթափ:

ban, բան

Previous post Next post
Up