Մի հրաշք բան պատմեմ

Sep 01, 2013 20:52

Կանանց:
Խոհանոցային:
Տղամարդիկ թող գնան ուրիշ պօստեր գրեն-կարդան ու ևայլն:
Աղջիկներ, ուրեմն ապակե հրակայուն թեյնիկս թեյի գույնից թեյագույն էր դարձել: Նեղվում էի: Միջից մաքրում էի... բայց դե բերանը թռած էր, շատ ոգևորված որ անում էի, ձեռքս ու մատս կտրվում էին... Գնալով թեյագույնը դարձավ մուգթեյագույն, ու ես նոր թեյնիկ գնեցի:

Էլի ապակուց:

Էս մեկը մտածեցի լվանամ, սևագիր պահեմ` լիքը բան կա, որ ասում են` լցնում եք ապակյա ամանի մեջ... ա, նոր մտածեցի` բանկայի մեջ էդ դեպքում կարելի է լցնել... Լավ դե, ուշ է:

Դրեցի էդ թեյնիկը սկսեցի դրսից մաքռտել: Կրկնակի ուժով: Մեկ էլ տեսնեմ... սպիտակեց: Ջոկ՞՞՞ Ես չգիտեմ էդ թեյի գույնը ոնց է ներսից դուրս հայտնվել, բայց ես դրսից ԼՐԻՎ ՄԱՔՐԵՑԻ:

Բացի թեյնիկի բերանից: Մտածում եմ` դա միակ տեղն է, որ կրակից հեռու է եղել, երևի դրանից է...

Այնմանկիրակնօրյահրաշքմաքուրբան:

postmodern, ապակի, postfactum, play-off

Previous post Next post
Up