Ընդտնական. հորական-քուրական

Jul 28, 2013 20:43


Ծնունդ է ծնողներիս տանը: Հյուրերը` ընտանիք-երեխա, ով ինչ ունի, ով ում կարողացել է, բերել է... Օրը վերջանում է արդեն, հյուր կանայք նայում են ամուսիններին` աչքով-ունքով, կիսաձայն թե` չգնանք՞՞՞ գնում ենք ՞՞՞ դու չես գալիս՞՞՞ ...
Հորաքույրս էլ չուզելով վեր կացավ, նայեց ամուսնուն, բարձր, որովհետև ի տարբերություն մյուսների, ամուսնու կողքը չէր նստած, ուզեց ինքն էլ մի բան ասի... Հետո հիշեց, որ ինքը իր հորական տանն է, տան աղջիկն է, հարս չի, ու եթե իր սիրտը բռնում է, որ գնա, կարո՞՞՞ղ է իր ամուսինն ավելի հարազատ է.

- Դու, հաաա-հա՛, դու գալիիի՛իս ես,-համարյա հրամայեց հորաքույրս:

Հասկացանք, ծիծաղեցինք:

Հետո ես հիշեցի, որ մեր տուն գալիս էին բարեկամներ, հարսները` առանց մեզ հարազատ իրենց ամուսնու, փեսաները` առանց մեր հարազատ իրենց կանանց, ընկերներ, երբ տանը իրենց մեր տնեցի ընկերը չկա,... ինձ հորաքրոջս կուսեցիներից տանում էին զբոսնելու, հարևանները` իրենց տուն, խաղացնելու,... Ով էր տան արյունակիցը, ով` չէ, դժվար էր ինձ հասկանալ:
Ու շատ լավ էր:
Ափսոսացի:

սիրել-միրել, սերկևիլ-նուռ, ՏՈՒՆ, հայ ազգ

Previous post Next post
Up