Ում ինչով են մեզ լավություն անում

Apr 28, 2013 00:38


Մեկ-մեկ որ իշխանությունները սկսում են` սա ենք արել, էն, այսքան գումար ենք ներդրել, այսքան շուն ենք սատկացրել, հատը` 200 000 ՞՞՞
այսքան շենք ենք ներկել, այսքան պինգվին ու կռուժավայոտ պլպլան բաներով զարդարել ենք, բան...

Հիացած լսողներ էլ կան: Լավ է, էլի, ասում են...

Մեկն ասում է` իմ գրպանից գումարը ես համաձայն չեմ նստարան սարքեն թանկով, դնեն ծտերի ծրտի տակ, անորակ կավե արձաններ անեն /հա, հենց` անեն/, դնեն անձրևի, ձնի տակ......
Մյուսը` ես իմը համաձայն եմ..

Մարտի ութին ծաղիկ են բաժանում:
Մի հարցնող լինի, որտեղից  այդ գումարները ՞՞՞

Չէ, մեր գրպանն ու հարկերը չեմ ասում:
Արտադրություն չունեցող ու թրքական ապրանքներով խեղդված Հայաստանում որտեղից մեզ գրպանի փող ՞՞՞

Հեչ մտածել եք՞՞՞
Մտածել եք, որ էդ սաղ էէէէն պարտքերն են, որի տակ ընկել է երկիրը:

Էդ արդեն մեր ծոռների հացի փողն է:
Այնպես որ. եթե մեկնումեկդ համաձայն եք, որ ձեր գրպանի փողերը անտնտեսվար ու չարչի իշխանությունները քամուն տան, ուշացել եք: Դուք փող չունեք:

Իսկ իմ ծոռների փողը... ղալաթ ես արել, թե «համաձայն ես...»:

Եղավ ՞՞՞

էլիտարներ և գավառացիներ, Օպերացիա Թմբուկ, օտարալեզու, 3 շիշ ձեթ

Previous post Next post
Up