Կարծում եմ` պիտի ճիշտ գնահատել իրավիճակը
Ժողովուրդ, ժողովրդավարություն... տենց բաներ չկան
Վերջերս իշխանությունն էլ է իրեն սկսել ժողովուրդ ասել:
Կամ վեհանձն է, կամ այդ մի բանն էլ է ուզում իրենով անի, կամ էլ ուղղակի հայերենի չիմացություն է` ուզում են խումբ-բան ասել, ժող են ասում...
Ինչևէ:
Հեղափոխության մասին:
Էն որ Րաֆֆին առնում-տանում էր մարդկանց պտտում, էլի հետ բերում Ազատության հրապարակ:
Ինչպես պիտի դուրս գալ այդ լաբիրինթից:
Այն, որ մարդիկ այնքան միամիտ են, որ հավատում են, թե ոստիկանությունը պիտի թույլ տա շքերթով գրավել բաղրամյան քսանվեցը, ... հա, զարմանալի է: Անեին, հենա ռազմական հեղաշրջում կանեին, իրենց համար կանեին...
Ինչևէ:
Վարչապետը մտածում էր ժողովուրդը քչացնի, որ հեղափոխական կրիտիկական զանգված չլինի...
Բայց գլխին գալիքը չգիտի
Ասում եմ` ընդդիմություն չկա /միակ ընդդիմությունը կարող է լինել հասարակությունը, եթե չքաղաքականացվի-կուսակցականացվի/
Իշխանությունը ինքն իրեն կսկսի հրմշտել, քանի որ անկուշտ է, ու կսկսվի ներիշխանական կռիվ իշխանության նոր սահմանների համար
իշխանությունների ու ստվերային իշխանությունների` օլիգարխների միջև
Ու եթե ժողովուրդը զենքի ու այլ ռեսուրսներ չուներ, այ ստեղ Տիգրան վարչապետը կթքի, որտև օլիգարխները ունեն այդ ռեսուրսները
ու կլինի.. այո, այո, կլինի բուժուա-.. չգիտեմ` ժողովրդական, թե ֆեոդալական... մի խոսքով` այլ հեղափոխություն:
Երբ կլինին չգիտեմ ուղղակի:
Դեռ տրամաբանությամբ եմ մտածում, դրա համար չգիտեմ: