արտաընտանեկան-քաղաքային

Oct 15, 2012 15:47


Հիմա, քանի բուռն քննարկվում է շատ է ծախսվել «սրտի մայրաքաղաք»-ի տոնակատարության վրա, թե` լավա, նորմալա... ես էլ ասեմ:

Ես չեմ ընդունում այդ թանկ ճոխությունը. Չէ դե, հասկանում եմ` քաղաքը քաղաք պիտի լինի նախ ամեն օր, բոլորի համար սրտի մայրաքաղաք, որ տոնն էլ էժանով հնարավոր լինի անել ու թանկ ուրախություն ստանալ...

Երեկ երեկոյան տնից դուրս եմ գալիս, տաքսու վարորդին հարցնում եմ.
- Ոնց է տոնը, դրսում էիք, ուրախ է ՞՞՞
- Հարազատ ջան, ես ինչ իմանամ՞՞՞ Ես` մեքենայի մեջ... Բայց նայում եմ էս նկարած, էս.. (ձեռքով օդերն է ցույց տալիս), մտածում եմ` մարդկանց լավ բան անեին, էնքան ծակուծուկ կա... էէէ...

Հիմա ով ասի` բա մի տոն է, եսիմ ինչ, բա չանեին՞՞՞, ... Ասեմ, էլի` տոնը ուրախությունն է. Մարդու ներսից պիտի գա... քաղաքն էլ բոլորինն է: Մայրաքաղաքն էլ հայաստանցիներինն էր, ոչ թե երևանցիները...

Բանը տաքսու վարորդը չի` աշխատանքի էր, չի մասնակցել.
Բայց բանը նրա ընկալումն է, որ տարվա մյուս օրերից է գալիս-հասնում «ծակուծուկին»:

Չպիտի այնպես լինի, որ մենք իրար կողք ապրենք ու...  ու չտեսնենք իրար դժվարություն, կամ աչք փակենք դրանց վրա...
Որ տան երեխայի բերանից կտրող, հյուրի առաջ դնող գավառական նկրտումներով չապրենք...   Ամբողջ տարի տունը բուդ ու միս չտեսնի, բայց նոր տարին պարտքով էլ լինի` լինի. ոչ էլ այս քաղքենիությամբ:

Պիտի որոշել, թե վերմակը ում ոտքով պիտի մեկնել, որ վերմակից դուրս մնացած ու մրսող ոտքեր ու տոտիկներ չլինեն:

Ինձ օրինակներ մի բերեք, էլի...

ամբողջ աշխարհին եմ ասում... 

ծառատունկ-շուրջպար, Հայրենիք, Ոսկե Ձկնիկ, Երևան, Կորցրել եմ, Понедельник начинается в субботу

Previous post Next post
Up