Կյանքից կառչողներին. Տեսնես ես ում էի՞՞՞

Jul 17, 2012 16:12


ապրողներին չէ
կառչողներին. կյանքից էլ չէ, մարդկանցից

ընկնում ես մի վիճակի մեջ, որ երևի դեպրեսիա է կոչվում, կամ վախ փակ տարածություից, կամ կարոտախտ, կամ անհուսություն, կամ ուզում ես բաներ, որ չեն լինի, քանի որ քեզնից կախված չեն... ու սկսում ես խեղդվել...

Սևանում խեղդվելու պես


փորձում ես մարդկանց հասկացնել, որ խեղդվում ես... 
սկզբում նրանց, ովքեր ասել են, որ կողքիդ են ու կլինեն. սարսափով զգում ես, որ խանգարում ես նրանց դրանով. երևի խանգարում ես. հո մարդիկ իրենց լավ օրերը պարտավոր չեն քեզ նվիրել ՞՞՞

չըռռռռ. եղունգներդ կառչածդ տեղից սղղում են ու սկսում ես անդունդ ընկնել.  սարսափած աչքերով, որովհետև չես ուզում
հաստատ չես ուզում
երբ ասում են` հավաքի քեզ, ավելի վատ ես լինում. որովհետև ամնաշատը դու ես ուզում հավաքել քեզ. ու խեղճանում ես անճարությունից. հպարտությունդ ախր խեղդել ես, երբ ձեռք ես մեկնել... պարզել...
սա մտածում ես ու էլի` չըըըռռռ...

սկսում ես տենդագին ուրիշների որոնել. ամեն հարցնողի ասում ես, որ վատ ես, հույսով, որ մեկը կհասկանա, կպահի քեզ. ամեն բացատրելուց, որ վատ ես, ավելի ես վատանում... չըըըռռռռ...

ուրիշների ամեն խորհրդի հետ, որ ինքդ քեզ արդեն տվել ես` զբաղեցրու քեզ, հավաքի, մտածի մոտիկներիդ մասին, դու ուժեղ ես, քեզ ինչ է եղել որ, կանցնի` սա էլ կանցնի...  խեղդոցն ու սարսափը շատանում է. որովհետև եթե ասեք Սևանում խեղդվում ես արդեն ու լողանալ չգիտես, ոչ մի կերպ, բռաս, թե մեջքի վրա` անօգուտ խորհուրդներ են... չըըըռռռռռ...

սկսում ես հիշել, թե դու ում ես այդ պահերին մենակ թողել ՞՞՞  
ով է քեզնից օգնություն խնդրել ու դու մտածել ես` չանեիր, չլիներ, կամ` կանցնի, կամ` ժամանակ չկա, կամ` իսկ ում մոտ չի անցել որ ՞՞՞  
ու համենայն դեպս հետ ես քաշվում պատշգամբից... ու անընդհատ` կներես, դու էլ... դու էլ... դու էլ...

ասենք հարցնեն` ինչ է եղել՞՞՞
հա էլի. ինչ է եղել որ՞՞՞ ուղեղով հասկանում ես` դու գիտեիր, ոչ մի արտառոց բան, որ չի եղել առաջ կամ ուրիշի հետ... ուղեղով` հա, բայց ներսդ ահավոր ցավում է ու դու տագնապի մեջ չգիտես ուր փախչես այդ ցավից... չըըըռռռ...

ու զանգում ես սրան-նրան, կամ ասելու, որ վատ ես ու լացելու, կամ ուղղակի ձայն լսելու, կամ ինչ որ բան անելու, որովհետև ուժ չունես այլ բան անելու... ու զգում ես, որ արդեն ոչ թե մարում ես, այլ ոռնալ ես ուզում...
իսկ դեղ չես ուզում
դեղից ամաչում ես, նույնքան ու ինչպես և մարդկանցից, ումից կառչում ես, կամ ովքեր կարող են տեսնել, որ վատ ես... անուժ ես, ուզում ես օգնեն, բայց չտեսնեն, թե ինչքան ուժ չունես...

դու փակվում ես քո մեջ. մտածում ես` գոնե մարդիկ, ում սիրում եմ, հիմա չնեղացնեն. չգիտեմ Սևանում խեղդվելու որ մասին է դա համապատասխանում. երևի որ ասում են` հա, ինչ՞՞՞ քայլելով դուրս արի...

քայլելով...ուր՞՞՞ քայլելով խորանում է....  չըըըըռռռռ...

դու չես ուզում լինել խելացի, ուրիշների համեմատ լավ... միայն ուզում ես ցավն ու խեղդոցը անցնի, որովհետև ցավի մեջ ոչ հասկանում ես, ոչ հավատում, թե խելացի ես, կամ որ քեզնից վատ վիճակում մարդիկ կան...
հա, կան, հաստատ.  բայց հիմա դու ես մեռնում. տրամաբանական է, թե չէ, խելացի ես, թե տգեղ, դիմացդ պատ ուրիշները տեսնում են, թե չէ...  մարում ես. ու դա իրական է. դու սկսում ես խղճալ մարդկանց, որ չեն տեսնում դա. իրենց համար էլ ես վախենում, որ կմարես մինչև վերջ ու գուցե մի օր դա հասկացվի. խեղդվում ես մարդկանց մեջ մարդու կարոտով, օգնության կարոտ...

կարոոտ... չըըըըռռռ...

ոնց էր անում Մյունհգաուզենը՞՞՞ մազերից ՞՞՞ փորձել ես, հա, չի օգնել... 
աղոթել...
ասել ես կներես բոլոր նրանց, ում կյանքում... սա ավելի է խորացնում անդունդը, որովհետև ավելի ես հասկանում, որ եթե դա է ուղին, էս պահին լինելու չի. արածներիդ ամոթն էլ եթե գումարվեց եղածին.... չըըըըըըռռռռռ...

չըըռչըըըռչըըըռռռ...
եթե գտնես մեկին, որ հավատում է, որ նույն բանը մարդիկ տարբեր կերպ են զգում, որ դու կուզեիր հպարտ ման գալ ու որ ոչ ոք չիմանա, որ վատ ես... շատ վատ... թեկուզ անիմաստ, մեկ է. հաճախ կյանքն էլ, սերն էլ, նույնիսկ` հույսն էլ անիմաստ է... եթե հավատա, որ պիտի քեզ օգնել. համարի, որ փրկվում ես... անպայման չէ, որ այդ մարդն էլ խեղդոցն ու անհուսությունը ապրած լինի... հավատա, հերիք է. ու չհոգնի, որ երկար ժամանակ ես վատ...  եսիմ... չըը...

չորս կողմը փակ օդ է, վերևը երկինք, տակը` երկիր. փակ տիեզերք ու դու թպրտում ես օդի պակասությունից... ու չես մեղադրում նրանց, ովքեր թույլ են եղել. վախեցած ու թույլ... մեկ է ինչից.  ամենաանիմաստ բանից. ինչից` հիմա կապ չունի. այդ ժամանակ կապ չունի, չուներ...

կարևորը գտնես այդպիսի մարդ, շոյեն քեզ մի քիչ, ցավը փոշու պես թափեն վրայիցդ... երկար, քիչ, ինչքան պետք է. ավել չէ, քիչ էլ չէ...

մի հնար էլ կա երևի. երբեմն օգնում է. ուսումնասիրել ցավը ու չվախենալ դրանից. դժվար է, բայց դա միակ ձևն է. ոչ թե չվախենալ մեռնելուց, չէէ... այլ չվախենալ ցավից.
եսիմ...
տիեզերքում խեղդվողը ոնց չվախենա մի բուռ ՆԵՐՍԻ ցավից ՞՞՞

Ոսկե Ձկնիկ, Կորցրել եմ, anna, play-off, զեկուցել իբրև վիրավորանք (c)

Previous post Next post
Up