.

Jul 14, 2012 18:12


Մրտենու բույրը… լսո՞ւմ ես։
Խոսքի խպիպը քարի պես` մտքիս.
Ասել ու չասել` մեկ է ու ուշ է. անուժ -
անիմաստ… Հոգնել ես։
Այս ժամանակի սվաղած հոգին` դատարկ է.
Զգում ես՞՞՞ Կյանք չի ճանաչում` մենակ է.
Ազատ լինելու իր նըըվազքի մեջ
Մերժել է սերը` դե, տերը ինքն է…
Ճամփու լերկ փոշին… անցել ես՞՞՞
Ամեն անցողին` հողի հոգոց-վալս`
Վեր, մի պտույտ, ստվերների շունչ
Ու… նինջի պես` վար… Դադար է:
Դադարի գալար.
Ուզում եմ մի քայլ.
Դեպի ուր` մեկ է.
Մի քայլ` գամ այսօր.
Ու ես էլ ապրեմ անիմաստ կյանքով,
Վալսեմ վազքի հետ, ու` մարդու կողքով…
Միայն` այսօրով…
Մի հարմար սիրով,
Մի թեթև աչքով,
Անտարբեր հոգսով,
Կողքիս եղածով…
Ձանձրացած լինեմ գոնե մի բանով…

Մրտենու բույրը… Թող էլ չլինի…
Թե չեմ էլ զգացել ՞՞՞

բան

Previous post Next post
Up