Երեկվա գրառման համը` մեկնաբանություններով. Թող լինի, կարծում եմ պետք կգա

Jun 29, 2012 19:09




Երևան -գյուղ-պոմիդոր
28 Июн, 2012 at 10:23 PM
Ես ժամանակին կիլոներով էի ուտում: Ամեն քնելուցս առաջ թասով պոմիդոր էի լվանում, աղը վերցնում ու կծելով ուտում: Միակ անհարմարությունը, որ մնաց տարիների հետ, հագուստիս պզզըցած կորիզախառն հյութն էր, բայց դեռ շարունակում եմ պայքարել...
Հիմա` ավելի ու ավելի քիչ:
Կիլոյի առումով:
Հարցը թանկը չի:
Կամ` միայն թանկը չի:
Համն է:
Չկա համ:
Խանութում արկղերից վերցնում, հոտ եմ քաշում: 
Հազարից մեկ, որ դաշտի հոտը գա...
Նայում եմ դաշտերի վիճակին... Պարզ է, ներկրում են: 
Գյուղացուն հարմար չի պոմիդոր-պղպեղ աճեցնելը: 
Եսիմ ով լինի, որ էլի սխալ հաշվարկ անի, կամ պարապ չմնալու համար աճեցնի...
Ինչևէ:
Ամեն անգամ խանութ մտնելիս մտածում եմ` մածուն բերող գյուղացիների պես գյուղացի լինեին, մարդ նախօրոք էլ փող կտար, որ սեզոնին նորմալ, դաշտի հոտով պոմիդոր ունենար...
Լուրջ:
Ասենք` կազմակերպվեր կոոպերատիվ: Բայց ոչ թե` արտադրողների, այլ միանգամից` արտադրող-սպառողների: 
Ափսոս ժամանակ չունեմ, դրանով զբաղվեմ: 
Բայց դե. լիքը գաղափար նվիրել եմ, սա էլ եմ նվիրում: 
Համ երևանցուն օգուտ, սնունդը` արդար, համ էլ գյուղացուն կօգնենք... Առանց միջնորդ բանկերի, առանց վերավաճառողների:
Պայմանագրային:
Ինչ կասեք ՞՞՞
Tags:
postmodern, «շպարգալկա», Ոսկե Ձկնիկ, ծառատունկ-շուրջպար, հայ ազգ
shatakh   - չէ...
khlurd  - ՞՞ 
shatakh   Պոմիդորը չեն ներկրում,սերմերն են ներկրում:Ու հիմնականում տեխնիկական սորտեր,ոչ թե սեղանի:
khlurd -գլխներին կպնի... 
դու գաղափարին նայի
սերմն էլ մեր ուզածը թող լինի
գնում ես, նայում ես ոնց է աճում, ուզում ես` մեկ-մեկ էլ առողջության համար օգնում ես, որ ավելի համով լինի...
shatakh -Re: գլխներին կպնի...
Էդ մասին Օպենում մի ժամանակ գրել եմ:Մեր հայկական սեղանի սորտերը`Ռանի Նուշ և այլն,որ սովետի ժամանակ աճեցվում էին,բերքատվությամբ մոտ 4 անգամ զիջում են էս ամերիկյաններին:Նաև տեղափոխության տեսակետից մրցունակ չեն(թույլ են շատ):Այսպես ուրեմն:Երբ բնակչությունը պատրաստ կլինի վճարել 4 անգամ շատ 1կգ պոմիդորին,քան այժմ է համի ու որակի համար,էդ ժամանակ էլ կգա մերոնց աստեղային ժամը:Իսկ մինչ այդ մեր այդ սորտերը խելոք ու հնազանդ սպասում են մեր վճարունակության բարձրացմանը Դարակերտի <<Բանջարաբոստանային ու տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն>>-ում:
khlurd -Re: գլխներին կպնի...
տրանսպորտի փողը հանի, կհավաքվենք, համ մաքուր օդ կշնչենք, համ էլ կգնանք, կբերենք պոմիդորը: 
shatakh  - Re: գլխներին կպնի...
Որտեղի՞ց բերես պոմիդորը:Սեզոնին ամենուրեք էդ ամերիկյաններից կա:Ու դաշտի հոտն էլ գալիս ա:Բայց այ համը...Վերջին անգամ ես 2000թ-ին եմ կերել մեր սեղանի սորտի պոմիդորից:Ես էի աճեցրել մի 1000 քմ-ի վրա:Այ նրանից,որ կարող էիր կիլոներով ուտել:Հիմա էլ չկա էդպիսի բան:Կարող ա պատահի Դարակերտի գիտական կենտրոնից մի քանի կիլո հավաքվի սերմի վերարտադրության համար նախատեսված մի քանի քառակուսի մետրից(էն էլ ծանոթի հաշվով):Բայց էդ համով ու հյութեղ Արարատյան դաշտի պոմիդորից էլ չի արտադրվում մեծ ցանքատարածությունների վրա:
khlurd - Re: գլխներին կպնի...
նրանից, որ հիշում եմ, թե ինչ համ պիտի լինի ուտելիս ու կծելուց հետո զգում եմ, որ լրիվ ուրիշ է, ու` համ էլ չի... սիրտս խառնում է
պիտի պահանջ ձևավորել համի
ես սենց կհիվանդանամ
zorro64 Re: գլխներին կպնի...- 4 անգամն որքան ա,?1000 դրամ?Կվճարեն,էդ խավը կա,իզուր չէք արտադրում./Շատախին է ասում/
blue_a_bear - ի դեպ
http://www.slaq.am/arm/news/64489/
«Սպայկան» դադարեցնում է մրգերի մթերումները
khlurd - Re: ի դեպ
այ քեզ բան
երևի պիտի գնալ տեղերից առնել՞
տաս օրվա Ճ ու մուրաբայի
էս ինչ ոչ պլանավվորում է բաաաայց
գյուղնախարարությունը հազիվ վիճակագրական թվեր ներկայացնի
blue_a_bear Re: ի դեպ- ինչքան գիտեմ սույն ընկերությունը ,որը ըստ մամուլի հրապարակումների պատկանում է բավականին երիտասարդ մի օլիգարխի,չի վճարել մթերած,արդեն մոսկվա հասցրած ու շուկաներում վաճառված ծիրանի համար:
2 օր առաջ արարատյան դաշտի գյուղերից մեկում գյուղացիները թույլ չեն տվել արդեն բարձված մեքենան շարժվի ու պահանջել են իրենց գումարը:
Մեքենան բաց են թողել ,գումարը 3 օր հետո վճարելու խոստում ստանալուց հետո միայն ՃՃՃ
Երեք օրը լրանում է ամսի 29-ին ՃՃՃՃ
khlurd - Re: ի դեպ
ամենաաղքատ ու բոշա խավը օլիգարխներն են դառնում
միտեսակ` խաչագող
blue_a_bearքավոր Պետրոս
Քավոր Պետրոսը կարգին մարդ էր ՃՃ
ahousekeeper - Էն Նոր տարվա միսը՝ մոտավորապես այդպիսի կոպերատիվ սկզբունքով էր... Փողը տալիս ենք տարվա սկզբում, տարվա վերջում՝ վերցնում ենք նորմալ պահած հորթի միս։ Տարվա ընթացքում էլ՝ տնական հավի ձու, երբեմն էլ՝ հավի միս։
Բայց մի խնդիր կա. ամեն գյուղացու հետ չի ստացվի, պետք է շատ վստահելի մարդ լինի։ Մեր համար աներս ա անում, հարևաններն էլ գալիս են, թե. «Հիմար հո չես, սրսկի ու դաբավկեք տուր, հորթդ 300կգ կլինի, ոչ թե 150»։
khlurd - պետք չէ ամեն գյուղացու
սկզբում ընտրովի, տեղական սերմի պես, հետո` ...մյուսներն էլ կարող է միանան, կարող է` չէ... բայց կիմանան, որ ՀԱՄԸ հանել պետք չէ
hayzak «Անահիտ» սորտ կար է, որ կանաչ սերմերի հատիկներ չկար արանքում, լրիվ «մսացու» էր.հիշում եմ, որ մերոնք պահածոների ժամանակ մենակ դա էին գնում- համոով, ջրալիիի...
չկա.
բայց ասում են մեկին վեց մերոնց բերքը քիչ է.չգիտեի. գուգլեցի
ափսոս /
khlurd - խայտառակություն է
նայում ես գյուղնախարարությունը ինչ թվեր է տալիս, նայում ես դաշտերին, գյուղացիների պարապ հողերին,... խանութներում անհամություն է
ես սորտի անունը չգիտեմ, բայց կլորավուն պոմիդորներ եմ սիրում, դրանք կանաչ էլ էի ուտում, կիսակարմրած էլ... մամայիս «թթվի պոմիդորները

սերկևիլ-նուռ, մեթոդաբանություն, պետությունս ՀԿ է

Previous post Next post
Up