Նայեք....
գիտեք ինչն է... չգիտեմ էդ բառը... էն մի ընտանիքի տատին որ հարցրեցին` կառավարություն-բան չեն օգնում՞՞՞ ասաց` կարող է օգնեն՞՞՞
Հետո ամաչել է երևի, ավելացրեց, թե` ալյուր լինի, հերիք է, հաց թխենք...
Միանգամից հաց էլ չուզեց...
էս մի ընտանիքը` կողքը կիսակառույց է, չեն ասում` պատրաստի տուն լիներ, փաստորեն` պատերը մենակ, կտուրն իրենց վրա էլի ու էլի գոհ կլինեին
ամաչում եմ
էս մարդկանց նայում եմ, ամաչում եմ վատ չապրելուս համար
ինձնից լավ ապրողներին նայում եմ, ամաչում եմ էդքան չկարողանալուս համար
հետո դրանից էլ եմ ամաչում...
...
Մայրն ասում է` Երեխան հարստություն է, չունենալ չէի կարող` մեղք էր.. Հիմա ավելի մեծ մեղքի տակ եմ` մենք երեխա ունեցել ենք, որ նպատակի հասցնենք, ոչ թե որ ուրիշի երեսին նայեն....
Կառավարությունը սպամ է դարձել. ունենա մեխանիզմները հարց լուծելու ու չգտնի ձևը ՞՞՞
Չկա տենց բան:
Հազիվ իրենց մասին գրողներով հետաքրքրվեն, նեղանան... Էս մարդկանց նայեք, էս:
էէէէ... Ում եմ ասում ՞՞՞