... Կլորիկ ավտոբուսը փոշոտ ճանապարհով թեքվում է աջ. Նայում ենք` դիմացը հաստատ էլ քաղաք չկա:
Իջնում ենք: Մեկը ես եմ,
մյուսը երևի Yana Shakhramanyan-ը ...
Ուզում եմ ասել` էս ինչ է՞՞՞ գյուղ է, հանդ է, չոլ է՞՞՞.., նայում ենք շուրջներս` ոնց որ ավերակ քաղաք:
Ոտքերիս տակ` կերած երկաթե կասկա: Դե,-մտածում եմ, լքված քաղաք է, ժանգն ու ցեցը ինչ ասես կուտեն...
Ասում եմ` լավ է գոնե թռչուններ կան, շունչ կա, կաչաղակ են, ինչ են:
Էդ ժամանակ կապույտ աչքերով մի կաչաղակ է իջնում ու սկսում կտցել-ուտել երկաթե կասկան: Ես ուզում եմ զարմանալ, հետո որոշում եմ` լավ է գոնե երկաթ են ուտում: Բայց դրանից հետո տեղ է հասնում, որ մազերս ծամակալներով են հավաքած: Որ հանկարծ մի կաչաղակ էս թարս-թարս նայողներից կարող է նստել գլխիս, որ ծամկալ կտցի... ջանս փշաքաղվում է էդ մտքից, կամաց հանում եմ դրանք ու շպրտում:
Բոլոր կաչաղակները դրանից հետո սկսում են ուրախ քմծիծաղով նայել ինձ, հորանջում են, ու միտեսակ թիկն են տալիս: Մեկը թևով վերցնում է գետնից մի ծամկալ, խորամանկ ինձ է նայում ու չարազի պես ուտում է:
Մյուսները փռթկում են:
Ես ինձ կորցնում եմ:
Էլի եմ նայում շուրջս:
Յանան չկա, երևի իր երազում Արջուկին է շոյում, եսիմ...
Ես մի կողմից ուրախ եմ իր համար, մյուս կողմից` մենակ:
Նայում եմ նորից կասկային ու հասկանում, որ երկաթը սրանց հիմնական սնունդը չէ. էդ ոնց որ պոպոքի կեղևը, կտցում են, որ հասնեն միջուկին...
Նայում եմ ասես ռմբակոծված, թե երկաթե ամրանները ուտելու պատճառով քանդված, ամայի քաղաքին ու վազում եմ:
Ուր` չգիտեմ, որտև ամենուր նույն պատկերն է, կաչաղակները չեն էլ շտապում ինձ հետևել. Եթե ծամկալով ոնց որ ձմերուկ լինեի սրանց աչքին, հիմա` սեղանի վրայով գլորվող ելակ. Երբ ուզեն-ուտեն...
Հասնում եմ մի չփլած շենքի, մտնում ներս, փակում երկաթե դուռը... երկաթե՞՞
Շրջվում եմ` ներսում մարդիկ կան:
Կանայք:
Տարօրինակ տեսքերով, երևի հարբած: Կամ բնավորություններնե է:
Սրանք հրմշտում են իրար, լսում եմ` փռթկում են`«Ծամկալները հանել է...», ու մեկը հռհռում է:
Ես նայում են բոլորի միատեսակ բաաաց կապույտ, դրսում արդեն տեսած աչքերին ու լսում եմ, թե թիկունքից մեկը հարցնում է` իսկ ոտքերը երկար են՞՞՞
Ավելի լավ է ուտեն, այսինքն` մենակ ուտեն,- չեմ հասցնում համապատասխան անեկդոտ հիշել ու բարեհաջող, արագացած սրտխփոցով վեր եմ թռնում էս հիմար երազից էլ:
Մտնում եմ ինտերնետ, կարդում եմ, որ այսօր առանց ավտոմեքենաների, ոտքով քայլելու օրն է...
Բարի օր Ճ