Հեեեյ, հանրային գերակա շահ եմ հայտարարում

Dec 30, 2011 13:27

Մշակույթը:
Սկզբում մտածում էի` ինչի մասին խոսես, քաղաքականության է գնում, հիմա մտածում եմ` ծը` մշակույթ... Ինչ խոսես-անես, մշակույթդ է ձևավորելու, մշակույթի վրա է ազդելու:
Քաղաքականությունը կրելու բան չի, մշակույթը` հա: 
Ես հանրային շահ եմ հայտարարում մշակույթը: 
Մեր մշակույթը:
Պապերիս մշակույթը. 
Քար-ծառ-եկեղեցի-խաչքար-կյանքի ծառ-կյանք-հող-հայրենիք...
Չհամարձակվեք ձեռք տալ:

Լսում եք՞՞՞ Վարչապետ եք, մշակույթի նախարար եք,քաղաքապետ եք, գլխավոր ճարտարապետ եք,  ով եք՞՞... Ովքերներդ,  որ որոշում է իբր, թե այսուհետ ինչպիսին պիտի լինենք: 
Մենք կանք ու մենք ենք որոշում` ինչպիսին շարունակել լինել: 
Մեր էությունը անընդհատ եմ հայտարարում, ամբողջական, շարունակական, արմատներին հավատարիմ, հոգուն ու ոգուն հարազատ ու նվիրված,  մարդասեր... Լսում եք՞՞՞ Ես հանրային գերակա շահ եմ սա հայտարարում:
Չկպնեք, նախօրոք եմ ասում:

Էդ որ որոշես, Նարեկ Սարգսյան, թե Երևանը ոնց է համաչափ զարգանալու (c, քաղաքապետ), ու  քեզ թվա, թե քո անձը չեն սիրում, է՞՞՞... ծը:
Քո անձը ոչ մեկին հետաքրքիր չի, ճիշտ տեղում լինեիր, կարող է բարև տվող էլ լիներ:
Ոնց բացատրեմ, որ հասկանաս՞՞՞ Արվեստը տարբերում ես անարվեստից՞՞՞ հավատը աղանդից՞՞՞ տաղանդավորը գորշ չամուռից կամ դուրսպրծուկից՞՞՞ Ներդաշնակը անճաշակից՞՞՞  Մի մտածի, ես կասեմ` ՉԵՍ ՏԱՐԲԵՐՈՒՄ:
Էդ է: 
Չես տարբերում ու թելադրել ես ուզում: Ոնց որ տոտալիտար ճարտարապետական  աղանդ լինես:

Քաղաքապետից ոնց հույսեր չունեմ, այդպես էլի չունեմ. անդեմք ու անդերակատար կլինի:

Վարչապետ, դու: Ինչ ասեմ՞՞՞ Ոնց որ Նարեկ Սարգսյանի անգաղափարական զույգ եղբայրը լինես, գումարած` դրայվի ու հանդիսատես ունենալու մոլուցքը: Կրթության նախարար, մշակույթի նախարար...

Ուզում եք մտածեմ, ասեմ, թե ձեր կարողություններով դուք որտեղ լինեք, որ ինչ-որ կերպ մտնեք հանրային շահի մեջ՞՞՞ 
Դժվար է իհարկե արածներովդ ու չարածներովդ ու մտահորիզոններովդ ու ամբիցիաներովդ ձեզ վերադաստիարակել, բայց դե... Գոնե չեք վնաստի ուրիշներիս. Այսքանից հետո ձեզ համար դա էլ արքայություն կլինի:

էլ ինչ ասեմ՞՞՞ Ամբողջ տարին ասացի, էլի...
Հիմա ուղղակի նոր քաղաքականություն է` հանրային: Հայի ետին խելքի չէ: 
Հանրային գերակա շահը հայտարարված է: 
Հանրություն, լրացրեք շարքը:

Ցեղասպանություն, ՁԻ, Վանակատու, մեթոդաբանություն, պետությունս ՀԿ է, Աննա, ... ԲԱՐԵՎ, Թումանյան, հոգնել եմ մարդկանցից հանուն մարդու, ԴՈՒ, ԿեռԱն թագուհի, Եկեղեցի, սիրել-միրել, եզրահանգում, ՄԱՅՐՍ, Վիշապ, Հայաստան, ասա Ով է գովազդդ-ասեմ Ով ես դու, ահաբեկիչների հետ չեն բանակցում, Իսահակյան, Կրթական, Մեծեր ու Փոքրեր, Մի Սպանաներ, ՆՎԵՐ, fair play, ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, ապակի, Հայրենիք, Ամառային-կինոՄոսկվա, Կին-Տղամարդ, սերկևիլ-նուռ, Երևան, բան, հայ ազգ, ՏՈՒՆ, միջոցառում, ԵՍ

Previous post Next post
Up