... ՄԱՏՆԱՀԱՇԻՎ

Nov 14, 2011 19:32

Հա բա։ 
Սեպը սեպով։Ճ
Ես ուզում էի բացատրել, թե ինչպես մինչև քսանը անցումային գումարումը հեշտ բացատրել, բայց որոշեցի նախ սկսել մինչևհինգն ու տասը թվերի քանակի արագ ճանաչելուց։ 
Նախ ճանաչենք մինչև հինգը Ճ

Դուք դա այսպես,թե այնպես անում եք։ Առաջին մասը սակայն։ Հարցնում եք` քանի տարեկան ես՞՞՞ Երկու՞՞՞ Ցույց տուր մատներով երկուսը։

Ըհը. Հիմա երեխայի հետ խաղացեք։ 
Դուք ցույց եք տալիս, ինքն ասում է քանի մատ է։ 
Սկզբում` Մեկ, Երկու։
Արագացրեք։

Արագությունը պետք է, որ սկսի շուտ ճանաչել երկուսը /հետո` մնացածներն էլ/։ Ու եթե սովորեցրել եք ասենք ցույց տաք չորս մատիտ, խնձոր, գիծ... ու պատասխանելու համար երեխան ստիպված պիտի հաշվի ամեն անգամ` մեկ, երկու, երեք, չորս, հետ սովորի դրանից։ 
Պահում եք մատների «գործոնը», բայց լրիվ ուրիշ ձև ու բովանդակություն եք տալիս մատներով հաշվին։
Ուրեմն` սովորեց, մեկ, երկու։ Ասում է արագ` երբ մեկ ցույց տվեցիք, երբ` երկուս։
տեսեք, չեմ ասում` որն է մեկ, որը երկուս։ Պետք չէ միաժամանակ ցույց տալ ՄԵԿ ու ԵՐԿՈՒ, հարցնել։ 
Ամենևին։
Սրա նպատակն այլ է։
Ըհը։
Մեկ-ասաց։
Մեկ-ասաց։
Երկու-ասաց։
Մեկ-ասաց։
Երկու-ասաց։
Սկսեց երկուսը ցույց տալ մատների այլ զույգով։ Ասենք` ցույց էիք տալիս ցուցամատ և միջնամատ, հիմա` միջնամատ ու մատնեմատ, մատնեմատ ու ճկույթ։

Երբ երկար ու կարճը իրեն (երեխային) չի խանգարի երկու քանակը տեսնել, սկսեք «խորամանկություն» անել։ Ձեր ամբողջ տեսքը պիտի հուշի, որ դուք հիմա ԽՈՐԱՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՔ անում ու հենց ճիշտ ասի երեխան` գովեք։
Եթե ճիշտ չի ասում, ոչինչ մի ասեք, մի մթենք, բաց ու հանգիստ եղեք ամբողջ ընթացքում։ Մի մոռացեք` խաղում եք։
.. Հիմա` ինչ «խորամանկություն». սկսում եք ցույց տալ ոչ թե իրար կողքի մատները երկուսի համար, այլ` իրարից բաժան. ասենք` ցուցամատն ու մատնեմատը, կամ` ցուցամատն ու ճկույթը...
Երեխան ժամանակի հետ սովորում է, ոչ միայն արագ ճանաչել երկուսը, այլև այն ճանաչել, երբ մեկերը իրարից հեռու են նստած, ինչն էլ սահուն ու առանց ավելորդ բառերի «սովորեցնում է», որ երկուսը մեկ ու մեկն է։
Ինքնաբերաբար է սովորեցնում։

Այնուհետև այս խաղին եք միացնում ԵՐԵՔը։
Չշտապեք անցնել ՉՈՐՍին։
Կմարսվի, նոր առաջ կանցնեք. հաճույքն ու ուրախությունը պիտի այս խաղում անպայման ներկա լինեն։
 Երեքը շատ «խաբեք»։ ՄԵԿը մի ձեռքի վրա, ԵՐԿՈՒՍը` մյուս։ 
Ճանաչեց՞՞՞ Լավ է։
Եթե չէ, անցեք իրար կողքի մատների միայն։ 
Չշտապեք։
ԵՐԿՈՒ ու ՄԵԿ-ով ԵՐԵՔԸ սկսեց արագ ճանաչել՞՞՞ 
Լավ է։
Մեկ -մեկ էլ արեք ՄԵԿ ու ՄԵԿ ու ՄԵԿ։
Շատ չէ, համի համար Ճ

Ու էլի կարիք չեք ունենք բացատրելու, որ ԵՐԵՔԸ ՄԵԿ ՈՒ ԵՐԿՈՒՍՆ Է, ԵՐԿՈՒ ՈՒ ՄԵԿԸ, ՄԵԿ ՈՒ ՄԵԿ ՈՒ ՄԵԿ-ը

Հիմա ամբողջացնենք այս մեթոդի առավելությունները ՃՃ
Նախ` շփվում եք իրար հետ, ոչ թե դասագիրքը դեմն եք դնում, թե` սովորի, կամ` իր փոխարեն եք մտածում, առանց նկատելու դա
Երկրորդ` խաղում եք հաճույքով, քանի որ ոչ միայն շփումն է հաճելի, այլև արդյունքներն են հեշտ ստացվող։
Հետո` առանց ցավի փշրում եք երեխայի զենքը` մատներով հատ-հատ հաշվել-գումարելը... Ի դեպ` կարծում եմ հաճախ հենց ծնողներն են սովորեցնում այդ անհեռանկար ու դանդաղեցնող ձևը...
Հետո` Երեխան սովորում ու հմտանում է քանակը արագ ճանաչել, հետևաբար` դրա նյութական ընկալումն ու հիշողությամբ կիրառումը հեշտանում են։
Հետո` Երեխային ԱՅՍՊԵՍ կարիք չեք ունենում բացատրել, որ ասենք` ԵՐԵՔԸ ՄԵԿՆ ՈՒ ԵՐԿՈՒՍՆ Է, եթե մի քիչ ավելի հմուտ ու ոչ պարտադրող լինեք, կարծում եմ այս ԷՎՐԻԿԱՆ ինքը ձեզ կբացատրի։

Դե ինչ. Խաղացեք մինչևհինգը, Ու.... պաչել-մաչել` ԿԱ Ճ
Պատմեք ինչը` ոնց, որ հեռախոսային բժշկության պես բան չլինի արածս Ճ

Մեծեր ու Փոքրեր, «շպարգալկա», Կրթական

Previous post Next post
Up