Ինչպես երեխաներին սովորեցնել վանկատել բառերը

Nov 14, 2011 17:28

Առանց կանոնի։ 
Կանոնները սովորում են ավելի բարձր դասարաններում, իսկ տողադարձ պետք է լինում անել հենց առաջին դասարանից Ճ

Ես մի ձև հնարել էի, 95 տոկոսով աշխատող։
Հեշտ շատ Ճ
Այսպես.
Բառը կանգնեցնում ես հեռուււււ սարի կատարին ու կանչում ես այնպես, որ լսի։
Ինչ բառ է պետք տողադարձ անել՞՞՞
Խլուրդ՞՞՞
Ուրեմն կանգնեցնում եք Խլուրդին հեռուււււ սարի գլխին ու կանչում եք` խըըըըըըըըըըըըըըըըըըըըըԼոււււււււււււււրդ.  խը-լուրդ

կամ` բլոոոոոոոոոոոոԳեեեեեեեեեեեերՆեեեեեեեեեեեեեեր. բլո-գեր-ներ
Փորձեք։Կասեք։ Ճ

Մեծեր ու Փոքրեր, «շպարգալկա», Կրթական

Previous post Next post
Up