Կարդացել էի
dabavog-ի
գրածը առաջին դասարանների.. թե՞ չդասարանների ու գնահատականի մասին: Քանի ոնց որ լավանում եմ /թութութու/, հալ ունեմ բան գրելու, ասեմ.
Երբ հայասիրության օրինակ բերելու ժամանակն է գալիս, օրինակ եք բերում ձեր նվիրումը ձեր երեխաներին:
Ինչ սրտով՞՞՞
Գնացեք գյուղեր, մենակ գնացեք, առանց լրագրողների, բան... Ինքներդ ձեզ առեք, մենակ թողեք մարդկանց
(
Read more... )
Մի օրինակ բերեմ:Զանգակատան մոտ մի գյուղ կա`մենք հին անունով Ժնջռլու ենք ասում:Ուրեմն:Էնտեղ երեխեքը մինչև 3-րդ դասարան են գնում:Դրանից հետո, մինչև 8-րդ դասարան գնալու համար պետք ա հարևան գյուղը գնան(Բիրալու`հին անունը,հիշեցի`Լանջառ` նոր անունը),որ մի քանի կիլոմետր լեռնային ճանապարհներով հեռու ա:Եթե ձյունն էլ գալիս ա,ճանապարհները փակվում են:Իսկ եթե երեխաները պիտի ավագ դպրոց գնան,ապա էս 2 գյուղերի երեխաները պետք ա մի քանի կիլոմետր էլ լեռնային ճանապարհ կտրեն դեպի հարևան Լուսաշող գյուղը:Կրթությունն էլ ու՞ր մնաց`չգիտեմ:Դուրս ա գալիս 12 տարի ֆիզկուլտի ժամ:
Reply
Ասեմ ձեզ- էս մարդիք ոչ թե վատն են,այլ ոչ մի բանից տեղիակ չեն:Գյուղ մտնում են մի 2 րոպեով:Գյուզից գյուղ էլ պադավատով...Դրա համար էլ "կուշտը սովածին մանր ե փրթում" :
Reply
Reply
Reply
Նույնիսկ նախարարական աթոռին նստած ու ոչ մի տնօրենի դեմք չտեսած, էս ամեն ինչը պարզ է ու շատ բան էլ կանխատեսելի:
Ի վերջո, ինտերնետ կա, համակարգիչներ կան, մի մեծ ինստիտուտ ուսուցիչներ վերապատրաստողներ կան իբր. ծնողներ կան էդ գյուղերում, նրանցից կարելի է վերապատրաստել որպես ուսուցիչ, գործ տալ, ինտերնետով դասեր կազմակերպել, մեթոդական օգնություն, օնլայն գրավորներ տալ-առնել, ստուգել, բացատրել... ամիսը մեկ գնալ տեղերում դասեր տալ գոնե, քաղաքականություն մշակել հեռավոր գյուղերի համար, մարդկանց Ռուսաստան քոչել տալու տեղը կրթությունը դարձնել առաջնային /իբր դարձրել են/, ուսուցիչներին օգնել տուն կառուցել էդ գյուղերում... Ուսանողներին առաջարկել` անվճար ուսում, բայց պարտադիր աշխատանք փոխարենը ասենք` երկու տարի: Հազար բան կարելի է մտածել, լուրջ
Reply
անհնար բան չկա, մտքներին տեղ լինի
Reply
Հետո էդ տեսածս գյուղից եկած ուսուցչուհու կոշիկներին էի նայում. ոչ մի ցեխ, ոչ մի փոշի. չնայած գիտեի, որ մինչև ավտոբուս էլ եսիմ քանի կմ քայլելով է եկել:
Բաներ կան, որ քոռ պիտի լինես, որ չտեսնես. պիտի երդում տված լինես չհասկանալու, որ ուղեղդ չընկալի... երևի
Reply
Reply
Leave a comment