Կարդացել էի
dabavog-ի
գրածը առաջին դասարանների.. թե՞ չդասարանների ու գնահատականի մասին: Քանի ոնց որ լավանում եմ /թութութու/, հալ ունեմ բան գրելու, ասեմ.
Երբ հայասիրության օրինակ բերելու ժամանակն է գալիս, օրինակ եք բերում ձեր նվիրումը ձեր երեխաներին:
Ինչ սրտով՞՞՞
Գնացեք գյուղեր, մենակ գնացեք, առանց լրագրողների, բան... Ինքներդ ձեզ առեք, մենակ թողեք մարդկանց մեջ ու տեսեք, թե ինչ եք տեսնում՞՞՞
Տեսնում եք աղքատությունը՞՞՞
Թե մտածում եք` իրենց բախտն է... արա մենք էս ինչ խելոք ենք, որ կարողանում ենք այսպես չապրել. ըստ ասացվածքի:
Ինչ եք մտածում, երբ ծնողը իր երեխային կողքի գյուղ է ուղարկում, որովհետև էս մի գյուղում դասարան չի բացվել, մի-երկու հոգու համար էլ հո դասատու չեն պահի՞՞՞ Չէ՞՞ պարոն նախարար
Բացեիք բլոգի փոխարեն մեթոդաբանություն գոնե կարդայիք. կան, գիտե՞ք, մեթոդներ խառը դասարաններ պահելու:
Չլիներ, կարելի է մշակել: Խելքի բան չի, սրտի բան է:
Կամ հիմա ուղարկեք ձեր երեխաներին կողքի քաղաք, ոտքով, դպրոց, որ հասկանալի լինի, որ` հա էլի, ճար չկա, էս է, միակ ձևն է...
Չէ, ինչի՞՞՞
Ինչ փորձերի սեզոն է որ՞՞՞ Թքած ուրիշների մարդ լինելու վրա:
Մի բան էի ափսոսում. շատ. Ընտրական օրենսգիրքը այնպես գրված լիներ, որ քվեն հաշվվեր ոչ թե քվեարկությանը մասնակցողների թվից, այլ ամբողջ բնակչության...
Էն էլ ոնց որ արդեն էդ էլ նշանակություն չունի: Վաղը մարդա իրեն է ընտրելու:
Ասա` ում գլխին բայց՞՞՞