ՍԱ ԿԱՐԵՎՈՐ Է. Դիմում եմ Պաշտպանության նախարարին

Aug 29, 2011 18:52

ԿԳՆ զանգեցի բավական շատ. Ամեն անգամ կրկնում էի` «Մարդը ծառայել է...», ու` ոչ մի ինֆորմացիա, որ օգտագործելի լինի։

Բանն այն է, որ մինչև էս Մարդուն հանդիպելս, ես չէի պատկերացնում, որ նման խնդիր հնարավոր է։  Մի եսիմ ինչ խնդիր էլ չի. Մտքներին տեղ լինի, շատ հանգիստ կարելի է կազմակերպել։

Դե, բայց ԿԳՆ-ի սայթը հետուառաջ անելուց հետո տեսա, որ այն նույնքան դոգմատիկ է այս հարցում, որքան և իմ զանգերի պատասխանները։ 
Չնայած` պատասխանն էլ, պատասխան՞՞՞ Ասում էին` սայթում կա...  Ասեմ ինչի մասին է խոսքը. Զանգել եմ, ասում եմ`
Մարդ կա, որ ծառայել է բանակում, բայց ավարտականի վկայական չունի...
Հիմա թե` ինչու... իրենց ասել եմ։ Կարևորը` մարդը ծառայել է. Կարո՞ղ է կան կուրսեր, կամ երեկոյան դպրոց, կամ ... ինչ-որ բան, որ։

Դե, սա է ընտրությունը` ա/ կոլեջ - 4 տարի, առաջին հերթի դասերով բ / էքստեռն քննություններ - 14 առարկա, ապրիլին  բ/ տարբերակի համար` սայթից. օրենքով` 
16. Ընտանեկան և Ինքնակրթությամբ զբաղված անձինք, ցանկության դեպքում, կարող են դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:

Բայց Մարդը աշխատում է, երեխա չի. բանակ գնացած-եկած, չորս տարի` քոլեջ, առաջին հերթ, փաստորեն` պիտի ուրիշ աշխատանք փնտրի, ինչը, պարզ է` առանց վկայականի ու աշխատանքային ստաժի` ... թափած չի։

Հետո` էս պահին աշխատանք ունի։ Հիմա ես խնդրում եմ Պաշտպանության նախարարին. ՄԱՐԴԸ ՊԱՏԻՎ Է ՈՒՆԵՑԵԼ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԱՐԴՅՈՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ԱՏԵՍՏԱՏ ՍՏԱՆԱԼՈՒ ... չգիտեմ, ասենք` կուրսեր։

ՊՆ-ն ԿԳՆ-ի հետ պայմանագիր կնքի ու երեկոյան կուրսեր կազմակերպեն բանակում ծառայածների ու ծառայողների համար, ովքեր ութնամյա կրթություն ունեն, հնարավորություն ունենան էդ 14 առարկան էքստեռն հանձնելու։ Ոչ ասում եմ` ձրի տվեք, ոչ ասում եմ` ինչի չեք արել։
Խնդրում եմ` արեք։

Մանավանդ` էս խնդիրը տասներկուամյա կրթության պարագայում մյուս տարվանից մեկ է, չոքելու է շեմներիս... Կանխավ շնորհակալությամբ` Աննա Խլ.      
/մարդ չգիտի ոնց ստորագրի։Ճ/

դպրոցներ, Հայաստան, առավոտյան կանուխ խորհուրդ իշխանությանը, Հայրենիք

Previous post Next post
Up