Մի երկու օր առաջ աչքս ընկավ ՖԲ-ում։
Ուրեմն` նկար է /դե հիմա/, ծաղրված։
Մեկը դրել է էդ նկարը, թե` հըլ
տեսեք ինչ անասուններ կան, ինչ են անում. ԵԿԵՔ ՍԱ ԲՈԼՈՐՍ ԴՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՏԵՐԻՆ ՈՒ ՈՐՊԵՍ ՍՊԱՄ ՆՇԵՆՔ։
Ես տենց միտք հիմնականում ֆբ-ում եմ տեսնում։
Առանձնահատուկ միտք։
Լրիվ էլի էն անեկդոտը. Մայրը մտնում է
սենյակ, տեսնում է մեծ տղան փոքրին նստեցրել է աթոռին ու ինչ ասես ասում է։ Մայրը թե` հայհոյել ես սովորեցնում եղբորդ՞՞՞
Մեծը թե` Վաաայ, մամ, չէէէ։ Սովորեցնում եմ, թե որ բառերը չի կարելի ասել։
Հիմա ֆբ-ն. Տարածում է, թե դեմ է, որ տարածում գտնի։
Մարդ, էլի, ըհը, ինչ ասես՞՞՞
Յա էլ էն օրը։
Հարցում է. Կարդում եմ` Ա
ղջիկ եք, թե ձախլիկ՞՞՞
Մտածում եմ` ինչ էլ տոչնի բռնեցրել են՞՞՞ /Դու ձախլիկ ես, չէ՞՞՞/
Դե հա, մտածողը` ես, դե էլի, ինչ ասես՞՞՞
Էդ էն գիշերն էր, որ ինձ գրել էին`
дзез бари гищер, ես էլ կարդացել էի`
ջազ բարը գիժ էր... Նույնիսկ հասցրեցի մտածել` սկակոյ ստածի որ՞՞՞
Մյուս կողմից էլ` երևի մարդու քեֆը /էս բառը գրելուց փ, ք, ֆ խառնում եմ/ լավ է, մտածում եմ, որոշել է կիսվել անցուդարձով...
Դե, էսօր էլ աչքս ընկավ ՖԲ, հո չխանդեցիիի. Կարդում եմ`
M...-ն ու ....-ն այժմ ԼԱՎ ընկերներ են:
Հա, ինչ՞՞՞ Ես իմ աղջիկ ընկերներին էլ եմ խանդում։
Մի խոսքով` մի բան էն չի, ակնհայտ է։
Կեսն էլ... Հա, էլի` ես եմ։
Չէի ասի, թե կարդում եմ, ոնց կուզեի լիներ։
Նույնիսկ լրիվ հակառակը. «Կարդում եմ» նախօրոք, որ հետո վեր չթռնեմ... Իբր։
է...
Լավ, վերջն ասեմ. էս քանի առավոտ է ու գիշեր է վեր եմ թռնում ու
նույնիսկ բանը սրան հասած չի լինում, որ ասեմ` հա...
Արթնանում եմ սարսամտքից, թե`
ռոբոտները տիրել են քաղաքին, կռիվ է, ինչ է... Իմ բռնկուն բնավորությամբ էդ սաղ մտածելն ու զգալը վայրկյան էլ երևի չի քաշում, բայց իմը ինձ հասնում է, մինչև ջոկում եմ, որ... հերթական տաքսին է կայանել պատուհանիս տակ ու քոքել է ռացիան։
Էս էլ սենց։
Մինչև տեսնեմ ոնց եմ անում...
Կամ էլ...