Ուժ է, թե կյանքն է՞՞՞

Aug 14, 2011 13:17

Ինչպես եք դիմավորում ու հրաժեշտ տալիս ՞՞՞ 
Ասենք ուրախություն է, կամ դժվարություն:
Ուժեղ եք՞՞՞
Թե ասում եք` Կյանքն է, ու.. հետո՞՞՞ հաշտվում եք՞՞՞
Էդ էլ ուժ է:
Ես ուժեղ չեմ:
Ես չեմ կարողանում ասել` Կյանքն է... ու անցնել:

Ընկերներիցս մեկը ինձ ծաղիկներ էր նվիրել հողով. ասաց` հենց տեսա, մտածեցի, որ քեզ է նման:
Կանաչ տերևներ ունի, բալագույն գծերով: Երբ նոր տերև է դուրս գալիս, որ պիտի բացվի, ամբողջ ծաղիկը իրեն թափ է տալիս, էնքան  հանկարծ է տերևը բացվում:

Ես ուզում եմ թափ տալ ինձ:
Չգիտե՞ք հանկարծի ժամը որն է:

ԵՍ

Previous post Next post
Up