ճանաչելի-կանխատեսելի-ձանձրալի

Jul 09, 2011 14:04

 Էսօր տաքսի չկար։
Ոտքով իջնում եմ առավոտյան... Որ ճիշտն ասեմ` խանութ էի փնտրում, տեղը չէի հիշում։ Մայթը` հիշում էի. մտածեցի`  քայլելով որ իջնեմ, կբռնեցնեմ հաստատ։ 
Չբռնեցրեցի։
Էդ հեչ։
Խանութն էլ դրայվի համար էր պետք...
Դե, հետո ուզում էի փողոցն անցնել. մի քանի անգամ կանգնեցի, նայեցի` ծը, չի անցնվում։ 
Զեբր չկար, գետնուղի էլ ես չեմ մտնի։ Համենայն դեպս` մենակ, կամ առանց վկայի։  
Ուււ առողջարար մոլորված քայլում եմ... Մեկ էլ` դեժավյուււ։ 
Այ մարդ, ես էս շենքից տեսել եմ։ 
Հաստատ։ 
Սա ինչ գործ ունի Կոմիտասի պողոտայի վրա՞՞՞
Նայում ես` ճանաչելիորեն... սրտխառնոց առաջացնող։ 
Լրիվ ճանաչելի ձեռագիր։
Եթե իհարկե` թանաքաբիծն ունի ձեռագիր։ 
Մոտենում եմ ցուցանակին, ինքս ինձ հետ գրազ եկած ու քմծիծաղը դեմքիս, որովհետև պյուռոսյան հաղթանակն ակնհայտ է...
«Հինգ աստղ», Նարեկ Սարգսյան։ 
Անսեռ շենքերը բազմանում են։ 

քարկտիկ, յութուբիստներ, ծառատունկ-շուրջպար, խոտան

Previous post Next post
Up