խնդրում եմ, էսօր թող սենց լինի

Jul 08, 2011 21:15

Տաքսի էր. պատվիրված։
Վարորդն էլ հայտնեց «ուղղությունը»։
Հասանք, մեկնում եմ դրամը։
Վարորդը շրջվում է, թե` Մի նեղացի, խնդրում եմ։
Ես խառնվում եմ իրար, պատրաստվում եմ նեղանալ-չնեղանալ, նեղանալ-չնեղանալ...
-Իջեք, էլի։
Մտածում եմ` հա, բա, հասել եմ...
-Հորս արև, էսօր թող սենց լինի, խնդրում եմ. Էսօր սենց իջեք, էլի։

Իջա։
Բայց ամբողջ օրը տարօրինակ զգացողություն մնաց։

ավելի` քան Taximètre

Previous post Next post
Up