Քանի

Jul 08, 2011 14:13

 սկսել ենք/եմ գլուխ ջարդել էլի ու ի ծնե, գիտակցմամբ ու ան, կեցության, գոյի ու գիտակցության շրջանների, շրջապտույտների, շուրջ, մասին ու դուրս, ինձ կասեք՞՞՞
ինչն է, ձեր կարծիքով, Ադամի կերած խնձորը։

Անցյալ տարի ես մտածում էի` կասկածը։

fizi-logus

Leave a comment

hayzak July 8 2011, 11:10:40 UTC
գլխից մեծ խնձոր որ չուտեր հիմա հո..
բայց ինչ երեվի անկապ կյանք կլիներ վարդագույն ակնոցներով:երեվի..

Reply

Սա շուտ եմ գրել. բայց պտտվում եմ տեղում Ճ khlurd July 8 2011, 15:50:51 UTC
«…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23):

Ինչի մասին է՞՞՞ Առանց էն էլ ունեմ ես էդ փորելու բնույթը` ինձ, մտքերս: Հեշտ չէ անընդհատ ինքնադատմամբ ապրել: Պատիժ է: Սա էր երևի երանելի անիմացությունից հրաժարվելու գինը:

Խոսքն ուղղակի չի գնում հող մշակելու մասին: Այլ մշակելու այն, ինչից ստեղծվել ես: Ինչ ես, ով ես որպես արդեն ստեղծված` այ ԱՅԴ: Գնա ուրեմն ու փորիր քեզ. Ինչպես դատես, ինչ հասկանաս, ինչը չդատես, որ քեզ էլ տեղ թողնես… Մի դատիր, որ չդատվես, քանզի` ինչպես դատես, այնպես էլ կդատվես:

Reply

Re: Սա շուտ եմ գրել. բայց պտտվում եմ տեղում Ճ hayzak July 8 2011, 16:28:02 UTC
փորում եմ, ես էլ, բայց չեմ դատում, անգամ ինձ.
ուզում եմ հասկանալ, որն է ճիշտը
հետոի, հենց իմ միջի
դժվար է տենց ապրելը, թե կարող ես` փոխվի

Reply

Re: Սա շուտ եմ գրել. բայց պտտվում եմ տեղում Ճ anas_lench July 8 2011, 16:31:20 UTC
Անընդմեջ ինքնադատման պատիժը պատճառ պիտի ունենա: Էդ չի կարա անիմացությունից հրաժարման գինը լինել, որովհետև դա նույնն ա, թե քիմիկոսը էդ աշխարհը բացահայտի մեն մի կոլբայով: ինքնափորփրումը սահմանափակ ռեսուրս ունի գիտելիքի: իսկ ժամանակակից մարդը ավելի շատ հասարակության ծնունդ ա, քան հողի: Դե մենք էլ հասարակական կյանքի վարքականոններն ենք փորփրում: Գուցե երբեմն անիմաստ, արդեն գրիպը բարեհաջող ավարտած փոքրիկի պես, ում մոտ քիթը փորելը արդեն ուղղակի սովորություն ա: է, լավ ենք անում, բա հո քիթ չէինք փորելու կամ գերալտերնատիվ էլեկտրաէներգիայի ստացման բանաձևեր մշակելու?

Հ.Գ. հայոց լեզվիս դասատուն ասում էր խոսքը ոտք չունի, որ գնա... ռուսականություն ա կարծես:

Reply

Re: Սա շուտ եմ գրել. բայց պտտվում եմ տեղում Ճ khlurd July 8 2011, 19:06:10 UTC
հա, մի կոլբա
դրա համար ամեն գնացողի հետ էդ գնալու զարմանքը կա, կյանքից բան չհասկանալու միամիտ զարմանքը

էդ էլ թողնում ու գնում են, որ իրենցից հետո էլի ամեն մեկը էդ նույն ճամփան անցնի հայտագործողի ինքնահաստատմամբ

Ինչ է նշանակում` խոսքը ոտք չունի, որ գնա ՞՞՞

Reply

Re: Սա շուտ եմ գրել. բայց պտտվում եմ տեղում Ճ anas_lench July 8 2011, 19:10:31 UTC
ոնց քցում բռնում եմ ծնունդի մեջ շատ ավելի հրաշք ու բացահայտման առիթ կա

խոսքը գնում է արտահայտությունը հայերեն չի

Reply


Leave a comment

Up