Քանի

Jul 08, 2011 14:13

 սկսել ենք/եմ գլուխ ջարդել էլի ու ի ծնե, գիտակցմամբ ու ան, կեցության, գոյի ու գիտակցության շրջանների, շրջապտույտների, շուրջ, մասին ու դուրս, ինձ կասեք՞՞՞
ինչն է, ձեր կարծիքով, Ադամի կերած խնձորը։

Անցյալ տարի ես մտածում էի` կասկածը։

fizi-logus

Leave a comment

Comments 32

evangelista13 July 8 2011, 09:27:43 UTC
xndzori tesaky nkati unes..?::)

Reply

khlurd July 8 2011, 15:09:40 UTC
աաաա, մի բան ասեք, մտքերիս ճամփա բացվի ՃՃ

Reply

Անցյալ տարի ես մտածում էի` կասկածը։ evangelista13 July 8 2011, 19:07:18 UTC
իսկ միգուցե ֆայմը..՞

Reply


Ադամի կերած խնձորը... chakra97 July 8 2011, 09:32:26 UTC
անցյալ տարի կասկած,իսկ այս տարի?
ես մտածում եմ ,որ ինքնաճանչումն է...

Reply

Re: Ադամի կերած խնձորը... khlurd July 8 2011, 15:19:30 UTC
մի կծելով՞՞՞ մի ուտելով՞՞՞ ինքնաճանաչումը դինամիկ է. զարգացող, ավարտուն չէ, որ մի խնձորով լիներ ու մնար.
ինչ-որ բան, որ հետո կբերեր ինքնաճանաչման պահանջի
ոը ոչ միայն ինքնաճանաչման

Reply

Re: Ադամի կերած խնձորը... chakra97 July 8 2011, 15:39:17 UTC
մի կծել մի ուտելով...ավետարանը մի կծելով ու մի ուտելով չես մեկնի.ան շաաատ խոր ու շատ սիմվոլիկ տեղ մըն է,բոլորովին միանշանակ չէ,բարդ գործ մըն է ադիկա.
Օրինակ Բաբելոնի աշտարակի պատմությունը,կմեկնես ինձ... ինչ է նշանակում,երբ մարդիկ ուզեցին հասնել աստըծուն և աստված խառնեց նրանց լեզուները,որ իրեն չհասնեն,միթէ աստված այդքան միամիտ էր և հավատում էր ,որ կարող է մահկանացուն աշտարակի միջոցով հասնել իրեն.
թէ չէ կծել մծելով,ինչ իմանաս...

Reply

Re: Ադամի կերած խնձորը... khlurd July 8 2011, 15:42:28 UTC
ես չեմ մեկնում, հարցեր եմ տալիս Ճ
ես էլ Ադամի ցեղից եմ էդ առուոմվ, դարվինիզմը իմ ծնունդում տեղ չունի Ճ

Reply


mar_amirchanyan July 8 2011, 09:35:03 UTC
главное, вовремя:)))
ուղեղս հալվել ա, Խլուրդն էլ բարդ տրանսցենդենտալ հարցեր է տալիս:)

"Հայր իմ, ես այնքան կամ, որ հասկանամ. ինչ եմ անում, ոնց եմ անում, և ինչու:
Եվ ընդհանրապես, արածներիս համար պատասխան տամ"

Reply

khlurd July 8 2011, 15:28:07 UTC
Սա Ադամն է ասել՞՞՞
Որտեղ՞՞՞

Սա եթե ասել է, խնձորից հետո կարող էր ասել

Reply

mar_amirchanyan July 8 2011, 17:46:14 UTC
Սա ես եմ մտածում, որ Ադամն է ասել:)

Անհանզանդությունը աճելու առաջին "ախտանիշը" չէ
Նախնական հորմոնների փոթորիկ էր միգուցե

Reply


ovanitas July 8 2011, 10:01:52 UTC
Ադամի կերածը Եվայի մատուցածն է: Այ ուրիշ հարց է, թե Եվան ինչ բողկ խնձոր էր կերել

Reply

khlurd July 8 2011, 15:31:03 UTC
Եվան ավելին չէր, քան Ադամը. նրա կեսից էր.
դե, հիմա ուրիշ հարցը` Եվայինն ինչ էր՞՞ ՃՃ

Reply

anas_lench July 8 2011, 16:33:31 UTC
Ադամի ներվերը եղած կլինի

Reply

khlurd July 8 2011, 18:17:37 UTC
:ՃՃՃՃՃՃՃՃՃ
ես էլ չեմ շոգում հեչ էս եղանակին ՃՃՃ բացեց ինձ ՃՃՃՃՃՃՃՃ

Reply


hayzak July 8 2011, 11:10:40 UTC
գլխից մեծ խնձոր որ չուտեր հիմա հո..
բայց ինչ երեվի անկապ կյանք կլիներ վարդագույն ակնոցներով:երեվի..

Reply

Սա շուտ եմ գրել. բայց պտտվում եմ տեղում Ճ khlurd July 8 2011, 15:50:51 UTC
«…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23):

Ինչի մասին է՞՞՞ Առանց էն էլ ունեմ ես էդ փորելու բնույթը` ինձ, մտքերս: Հեշտ չէ անընդհատ ինքնադատմամբ ապրել: Պատիժ է: Սա էր երևի երանելի անիմացությունից հրաժարվելու գինը:

Խոսքն ուղղակի չի գնում հող մշակելու մասին: Այլ մշակելու այն, ինչից ստեղծվել ես: Ինչ ես, ով ես որպես արդեն ստեղծված` այ ԱՅԴ: Գնա ուրեմն ու փորիր քեզ. Ինչպես դատես, ինչ հասկանաս, ինչը չդատես, որ քեզ էլ տեղ թողնես… Մի դատիր, որ չդատվես, քանզի` ինչպես դատես, այնպես էլ կդատվես:

Reply

Re: Սա շուտ եմ գրել. բայց պտտվում եմ տեղում Ճ hayzak July 8 2011, 16:28:02 UTC
փորում եմ, ես էլ, բայց չեմ դատում, անգամ ինձ.
ուզում եմ հասկանալ, որն է ճիշտը
հետոի, հենց իմ միջի
դժվար է տենց ապրելը, թե կարող ես` փոխվի

Reply

Re: Սա շուտ եմ գրել. բայց պտտվում եմ տեղում Ճ anas_lench July 8 2011, 16:31:20 UTC
Անընդմեջ ինքնադատման պատիժը պատճառ պիտի ունենա: Էդ չի կարա անիմացությունից հրաժարման գինը լինել, որովհետև դա նույնն ա, թե քիմիկոսը էդ աշխարհը բացահայտի մեն մի կոլբայով: ինքնափորփրումը սահմանափակ ռեսուրս ունի գիտելիքի: իսկ ժամանակակից մարդը ավելի շատ հասարակության ծնունդ ա, քան հողի: Դե մենք էլ հասարակական կյանքի վարքականոններն ենք փորփրում: Գուցե երբեմն անիմաստ, արդեն գրիպը բարեհաջող ավարտած փոքրիկի պես, ում մոտ քիթը փորելը արդեն ուղղակի սովորություն ա: է, լավ ենք անում, բա հո քիթ չէինք փորելու կամ գերալտերնատիվ էլեկտրաէներգիայի ստացման բանաձևեր մշակելու?

Հ.Գ. հայոց լեզվիս դասատուն ասում էր խոսքը ոտք չունի, որ գնա... ռուսականություն ա կարծես:

Reply


Leave a comment

Up