Չափանիշ առ ճանաչում

Feb 25, 2011 12:12

Բարկացած մարդը` ոնց որ` հարբած...
Բարկացրու ու` ճանաչի:
Ու` հաա բարկացրու, հաա էլ....  ճանաչի, եթե հավատում ես...  զարգացման:

Հ.Գ.-Խելացի ճանաչողը ուրիշի բարկացրածով էլ  կճանաչի:

համեմատություն, չափանիշ

Leave a comment

Comments 46

anas_lench February 25 2011, 08:26:11 UTC
խմել ա պետք
եթե ճիշտ ես, ինչի՞ հաստատուտ կատաղած չի լինում դաժե ինքդ քեզ ճանաչել
շուտով
էդ զարգացման հավատալն ի՞նչ մեղքս էր

Էսօր մեկը, որ շատ նորմալ էր միշտ, որոշեց որ վահրամպետրոսյանությունն ա փառքի ճանապարհը ու ինչ-որ փոլլինգ էր դրել: ՌաՍֆրենդ արի: Եսիմ խի՞: Ու տենց:

Reply

khlurd February 25 2011, 08:44:19 UTC
Որ մի խմածն ա իր խոսքերը գնահատում ինքնարժեքով՞՞՞ ՃՃ Ինքնաճանաչման համար ուրիշ մեխանիզմներ են պետք. ոնց որ մեխանիկան ու քվանտային մեխանիկան:

Զարգացման միտքս էն էր, որ... ` այ մարդ, մի հատ ճանաչեցիր՞՞՞ բավ ա: Եթե բարկացնելու պրոցեսը ինքնին հետաքրքիր չի ու հաճելի, իզուր խորացող ճանաչումս որն ա՞՞՞ Սպասի, լավ լուր լինի էդ մարդու փոխվելու մասին, ուրիշներից կլսես, էլի...

Ռասֆրենդը... Շատ ռասֆՌենդ չեմ արել. երեք փոխռասֆրենդում, որ չնեղվեն, թե միակողմանի ֆռենդված մնացին: Մեկին` որովհետև միտք չկար, միայն հայհոյում էր. իսկ անմիտ հայհոյանքները թուք են ցփնում միայն. չեմ սիրում:

Մեկն էլ հետաքրքիր տիպ էր ՃՃՃ Տղա, ֆռենդացավ, մտածեցի` թեև չի կմենթել, բայց դե, լավ, նոր է: Ֆռենդացա ինքս էլ ու ակտիվ խոսակցություն եմ պահում իր մոտ: Մեկ էլ մի օր տեսնեմ, բոլոր քսան ֆռենդներին ռասֆռենդ ա արել, ինձ էլ հետը ու առաջին հայացքից թվում ա, էե ինքը դեմք ա, որին բոլորը ֆռենդում են, պռօստը ինքը դեռ մտածում ա:

Մի կասկած ունեմ, ում ես ռասֆռենդ արել Ճ

Reply

anas_lench February 25 2011, 21:27:38 UTC
հա, իրան: Բայց հետո փոշմանեցի:

Reply

khlurd February 25 2011, 21:31:58 UTC
Ես մի «երկխոսություն» կարդացի, որ հետո հանեց... Դուրըս եկավ ինքը: Ու ժամանակին մի գրառում էլ էի կարդացել, կոմենթելու տեղ չէր թողել... Ու էլի մի սկզբունքային բան, որ ճաշակի կամ մի անձի հարց չէր, այլ ինձ համար արյան պես արժեքի, էլի ինձ հետ էր...
Որ ասեմ` հարգում եմ իրեն, երևի սխալված չեմ լինի:

Reply


բարկացնել թե չբարկացնել ovanitas February 25 2011, 08:35:21 UTC
մի բան էլ ես ասեմ:
Ասենք ունես մի․․․ հեռախոս: Ինքը շատ լավ ապարատ ա, նորմալ պայմաններում արտակարգ աշխատում ա: Լիքքը ֆունկցիաներ ունի:
Բայց սիրտդ մեկ էլ (լինում ա չէ՞) կասկած ա կպնում թե՝ բա որ մի օր էս հեռախոսն ընկնի, ես էլ, մի հեռու տեղ լինեմ, հեռախոսի կարիք շատ ունենամ, կարող ա՞ ջարդվի ու ինձ քաշի:
ՈՒ վերցնում գցում ես, որ ստուգես՝ կքաշի մի օր, թե չէ: Որ կոտրվում էլ ա, ասում էս՝ լավ ա հմի կոտրվավ, քան թե էն գալիք սև օրը (որ կարող ա չգա էլ): Բայց մյուս կողմից էլ, էն մյուս հեռախոսը, որ նոր ես առել ու գցելուց զնգում ա, չի ջարդվում, էն սև օրվա վախտովը, ճիշտ ա, զանգ կանի֊կընդունի, բայց, օրինակ՝ ինտերնետ չի մտնում (բայց կարող ա սփյուռից մի շատ կարևոր համար էր պետք, օրն էլ կիրակի էր):
Հմի էս երկու ապարատներից ո՞րն ա լավը, որը՞ պահես:
Պատասխանը ես էլ չգիտեմ: Պերֆեկցիոնիզմ vs. կոմֆորմի՞զմ...

Reply

Re: բարկացնել թե չբարկացնել khlurd February 25 2011, 08:50:52 UTC
Դրա համար էլ մարդ շրջապատ ունի. էդ հեռախոսից էլ ունեցող չկա՞՞՞
Վերջին տարբերակով` պատահաբար էլ կարող ա ընկնի էդ հեռախոսը ու նույնիսկ` քո ձեռքից ՃՃ

Հո չեմ ասում դիտմամբ բռնես, բարկացնես: Խոսքս բնական բարկացումների մասին է նաև:

Իսկ եթե հեռախոսը ՆՎԵՐ ա, ես չեմ գցի ձեռքիցս. գետնին` որ հաստատ:

Reply

Re: բարկացնել թե չբարկացնել ovanitas February 25 2011, 13:28:40 UTC
իմ պես հոգեգար պերֆեկցիոնիստի համար սա միշտ ներքին մտորումների թեմայա․․․
քո ասած՝
օֆ, օֆ, եսիմ է․․․․ :Ճ

Reply

Իմը ուֆֆֆֆ-ն ա ՃՃՃ khlurd February 25 2011, 14:07:44 UTC
Սկսի գոնե սխալներով գրել. էդ ոնց որ մեծ լինես, բայց քեզ ինքդ թույլ տաս ցեխերի մեջ քայլել /յա էլ` անձրև-կարկուտի տակ/ ՃՃ
Դզում ա ։Ճ

Reply


evangelista13 February 25 2011, 08:52:56 UTC
Հ.Գ.-Խելացի ճանաչողը ուրիշի բարկացրածով էլ կճանաչի:
:))))
շնորհակալ եմ (և խոնարվում եմ)

Reply

khlurd February 25 2011, 09:07:56 UTC
Ես դեռ խոնարհված էի ՃՃՃ
Ես եմ շնորհակալ...

Reply


candleight February 25 2011, 09:19:00 UTC
Իսկ շատ խելացին առանց բարկացնել էլ կճանաչի։ ։Ճ

Reply

khlurd February 25 2011, 09:23:46 UTC
Ուրեմն` խնդացնելով:
Ինչքան էլ խելացի լինի,... ուղղակի դրած մարդուն չես ճանաչի:

Reply

candleight February 25 2011, 10:01:40 UTC
Խնդացնելով մենակ ՀԶ-ն կիմանաս, չնայած դա էլ քիչ չի։ ։Ճ

Դրածմարդը ո՞րն է։

Reply

khlurd February 25 2011, 10:07:02 UTC
Քարե սֆինքսի պես:
Սենց... Աաաայ սենց ու.. հեչ.. ու ինքը` սեեեեեեեենց:

Reply


vozni February 25 2011, 09:32:56 UTC
բարկանանկ՞

Reply

khlurd February 25 2011, 09:40:13 UTC
միտք կա իրար ճանաչելու՞՞՞

Reply

vozni February 25 2011, 09:40:56 UTC
խի չե որ :Ճ

Reply

khlurd February 25 2011, 09:44:23 UTC
Աստվածաշունչը զգուշացնում ա. ասում ա` սիրիր մերձավորիդ, չի ասում` ճանաչիր ՃՃ

Reply


Leave a comment

Up