ԲԼՈԳԵՐԱԿԱՆ. Քանի շնորհավորանքները չեն սկսվել

Dec 29, 2010 15:27

Առանց էն էլ բոլորս յուրահատուկ ենք, հիմա էլ...
Էն առումով, որ դժվար ենք մի մտքի գալիս։ Բայց էդ ոչինչ, թեպետ` հիմա էլ...
Մի բանի, որ իրար չենք գալիս, սկսում ենք մեղադրել իրար։ Դեռ երբ բամբասելու կամ կարծիքի գլխին գալու առումով` էլի տանելի, բայց հիմա էլ...
Ում անաչառ ենք գնահատել, ամենախիստն ենք դատում. ժամանակի հետ ուզում ենք, որ մեր Անաչառը ու Յուրահատուկը, ում հենց որպես այդպիսին էլ գտել ենք, անպայման կիսի մեր կարծիքը, համաձայնի մերինի հետ. հայտնի չէ` իր, թե մեր կարծիքի ամրության համար։ Էդ բնական է, բայց հիմա էլ...
 /Օրինակ հիշեցի. հըըըմ ։Ճ այդպես տղամարդիկ կին են «սիրում» /

Լավ. /Կին-Տղամարդ` էս անգամ` ինչևէ/
Ու թե ինչպես ենք իրար վերաբերում, ինչերում ենք մեղադրում ու  երբ, ինչից ելնելով` միայն ինքներս գիտենք, բայց հիմա էլ...

Ըհը։ Հիմա էլ ընտրությունները մոտենում են, թե սկսվում... Եսիմ։ Ու քաղաքական թիմերի համար ոչ միայն զլմ-ներն են դառնում մարտադաշտի տեղ, այլև` սիրկլոտ ու անսիրկըլ բլոգերները։ 
Հաջորդ տարի կասկածելու ու մեղադրելու ենք իրար «կոտրվելու», որևէ թիմի համար աշխատելու, արժող-չարժողներին գովազդելու, պատվեր կատարելու, «փչանալու» ու «փչացնելու» մեջ։
Նրանք, ովքեր սովորաբար կոռեկտ էին արտահայտվում, պիտի մեղադրանքներից ծառս լինեն ու սկսեն քլնգել աջուձախ, որ ապացուցեն, որ իրենք իրենք են... 
Ովքեր հակում ունեն իրենց մտքերը դիմացինին վերագրելու ու հաշիվ պահանջելու, հաշիվների մեջ կորելու են...
...
Դժվար է լինելու, տղաներ ու աղջիկներ, ի պաշտոնե` ֆրենդներ։ Ի սրտե էլ` ֆրենդներ։
Շատ։ Դժվարն էլ,  ի սրտեն էլ...
Ինչ ցանկանամ մեզ էս առթիվ՞՞՞...   

ըհը-ըհը, Պատարագ, pr, fizi-logus, play-off, ընտրությունները մոտենում են, friendներ, postmodern, Խոստովանություն, livejournal, այլուրեքության իրավունք, gens, ԵՍ, blog, ՊՌ

Previous post Next post
Up