Գործած ճշտի մասին

Dec 28, 2010 17:04

Մեր ընկերներից մեկը երեխա ունեցավ։ 
Երբ ենք գալու, հա` երբ ենք գալու- էինք ասում, թեև գիտեինք` մինչև քառասուն օրեկան չդառնա, չենք գնա...
Մի օր տնից դուրս եմ գալու առավոտյան, մեկ էլ մի ուրիշ ընկեր զանգեց, թե`  Աննննն, գիտես ինչ եղավ՞՞՞՞՞՞ Էլի ասեցի` երբ ենք գալու, ինքը թե` քառասունը լրանա, ես էլ թե` ......Աննը երեխային տոտիկներ է գործել։
Ես սառած`  Ու՞՞՞
-Ինչ ու՞՞՞ Հուզվեց, ասաց` դե որ գործել է , հենց էսօր էլ եկեք մեր տուն, երեք-չորս ժամից սպասում ենք։ 
Ոտքերս թուլացան։ 
Ոչ մի տոտիկ էլ չէի գործել։
Բայց հեչ չէի ուզենա, որ ասողը սուտ դուրս գար։ Ասելը` մի կողմ...
Հետ գնացի։ 
Մամաս իր «Домоводство» գիրքը բացեց, ես թելերս, ընտրեցի դեղինը, որ սվիտրի համար էի առել /դեղինն ինձ սազում է/։ 
Մամաս ասում է` ուզում ես ես գործեմ՞՞՞
Ես` Չէէ, ասել է, որ ես եմ գործել։
... Վերջում իհարկե լվացի ու իհարկե ֆենով չորացրեցի։
Չէ` վերջում գնացինք հյուր,   բոլորը ուրախացան տոտիկներով ու խնդացին.
-Անն, ինչ էլ մեծ ես գործել, սա մի կես տարուց նոր կհագնի..
Հա. շտապելուց մեծ էր ստացվել։
...
- Անն, կխմբագրես ֆիլմը՞՞՞
- Սցենարիստդ կնեղանա։
-Չի նեղանա։ մենակ քեզնից չի նեղանա։
-Հա, բայց տես` գործի, հետո` թրեյնինգի, հետո` մանկական կենտրոն, հետո` գործի....
- Բա գիշերը, Անննն՞՞՞
Ա։ Մոռացել էի։ Ամաչում եմ. իրոք. բա գիշերը՞՞՞
Ու նստած խմբագրում եմ։ Իմ ընդգծումներն ու ուղղումները կմտցնեն, թե չէ, չգիտեմ։ Բայց սա ավանդույթ է` ես ախխխպեր եմ, ես պիտի նայեմ, նոր...
....
-Հոգնեցի։ Ես ինձ չեմ հիշում. ուզում եմ միայն զգալով ապրել, բայց...  Ոչ էլ հասկանալ կարող եմ,-պատմում եմ։
-Ան, իսկ դու գիտես, որ կարող ես «Չէ» ասել, ոչ միայն, երբ գիշերը քնել ես ուզում, կամ ժամանակ չունես,-մանկությանս ընկերուհին է. երբ էլ իրար հիշենք, տեսնեք-չտեսնենք, ասենք-չասենք` սաղ մեկ է. մենք ենք..
-Բա էլ երբ՞՞՞,-ուղեղս իզուր լարում եմ ես։
-Ան, դու կարող ես չանել, երբ ուղղակի... չես ուզում։
-Հաաաա՞՞՞,-ապշեցի ես։
-Երես ես տալիս, փչացնում ես մարդկանց,-ասաց ընկերուհիս։
«Մարդս որն է՞՞՞ Ընկերներս են»,-ասացի մտքումս։

Երբևէ չեմ խնդրել ընկերներիցս բան, որ աշխատանքի բերումով կանեին ինձ համար։ Սկզբունքներին դեմ բան։ ճաշակին դեմ բան։ 
Վերջերս զանգեցի երկու ընկերների, թե` բան եմ խնդրում, կգաք սրճարան, խոսենք... Չգիտեմ  ոնց էին հաջողեցրել թողնել էն, ինչ անում են ու գալ։ Միտեսակ իրարանցած, որ ես բան եմ խնդրում։ Ինձ համար չէր, բայց ես խոստացել էի։ Ու խնդրածս էլ, որ` ժամանակ հատկացնեն ու բաներ պարզաբանեն, որ չեմ հասկանում։

Ուրիշ, նման առիթ էր, բայց օտարալեզու դպրոցների հարցը հիշեցի...

Էս մի երեք տարվա մեջ մի քանի անգամ «Չէ» ասացի։
Նեղացողներ եղան։
Ընկերներիցս։
Ինձ համար սկզբունքի հարց էր։
Իմ` Ես լինելուս հարց էր։
Իմ հեքիաթի հարցն էր...
Մի շատ հասարակը կարող եմ հիշեցնել`  Կիլիկիան չխմբագրեցի...  Թեև, հետո ինչ-որ բան փոխեցին, ինձ համար. որ հեքիաթս, ինչպես Գառնու դեպքում, շատ դուրս չմնա...

«Չէ» ասել սովորել եմ։ Որ չփչացնեմ կողքիս մարդկանց։ Ինձնով քիչ փչացնեմ։ Ինձ  նույն կերպ «Չէ» ասողներին շնորհակալ եմ ու հարգում եմ։ 
Մի բանում չեմ փոխվել։ Երբ ասում են` իսկ ինքը քո մասին Սենց Վատ Բան ասաց, փոխանցողը մեղքս գալիս է...  
/Շարունակելի. Տարվա Ես-իս փորփրում/

ԵՍ

Previous post Next post
Up