Կրիտիկական մասսա կամ ...ըըըը... ատլասե հեղափոխություն

Dec 10, 2010 10:35

Մասսաները չեն ուզում, իսկ...
Մասսաների չուզելը չուզողությունը չի:
Ու` մասսաների չուզելը` գիտենք:
Հիմա` սկսվել է, կամ կա պաշտոնանկների շարք` քաղաքապետ, նախարար:
Ով է հաջորդը՞՞՞ Սա բավական ակնառու արդեն ցույց կտա, թե միտումը որն է, ինչի մասին գլուխ է ջարդում չուզող ու մտածող մասսան` հասարակությունը :ՃՃՃ
Գագո-բեռլինը իր մոտ քվեարկության երկրորդ փուլին է անցել, բայց իմ թեկնածուն քանի որ դուրս չի եկել երկրորդ փուլ, ես որոշեցի ցցնել նրան այստեղ :Ճ
Ինչու հարմար չէ երկրորդ նախարարի էլ այժմ պաշտոնանկ անել՞՞՞
Որտև լսել ենք վարչապետի ոգևորությունը կառավարության թիմային ու նպատակաուղղված աշխատանքի մասին: Եթե ևս մեկը, ուրեմն հերթը վարչապետինն է: Իսկ վարչապետի համար մի քիչ շուտ է. ի վերջո հեղափոխական համերգաշարը ինքը ներմուծեց Հայաստան ...

Իսկ ինչու դեռ ոչ ոստիկանապետ՞՞՞ 
Եսիմ. Ոստիկանապետին ձեռք տան, դատախազը կսկսի մտածել: Իսկ նա բազմակողմանի մտածել չի կարողանում: Ասել կուզի` դատախազը կմեծացնի աբիժնիկների կրիտիկական մասսան Երևան քաղաքում, ինչը ձեռնտու չէ:
Դեռ: /Հա, ի դեպ` արդարադատության շղթան դատավորներն էլ կարող են երկարացնել.../:

Դուրս գանք շրջաններ:  
Վարդանիկը Գյումրեցի... Ըըըը... Ինչ անի Վարդանիկը իր արածների ֆոնի վրա, որ դուրս գա... այսինքն մտնի Երևանի քաղաքապետի ու թիմակից նախարարի «կռուգ»: Ցավոք, պիտի հիասթափեցնեմ պարոն Վարդանիկին` ոչ կրիմինալ: Ստեղ ուրիշ բան է պետք` ասենք` շինարարություն, ոչ նպատակային ծախսեր:

Բայց իմ թեկնածուն Գագո-բեռլինի առաջին քվեարկությունում շատ ավելի կհեշտացներ իշխանությունների գործը թե՛ աբիժնիկների կրիտիկական մասսան Երևանում չմեծացնելու, թե վարչապետին ու դատախազա-ոստիկանա-ուժայիններին շատ չբզբզելու առումով:

/Հա, ի դեպ, որոշակի պաշտոնից հանվողների կրիտիկակամ մասսան կբերի ինքնահրաժարականի ինստիտուտի ի հայտ գալուն :Ճ Այ, այստեղ արդեն կգա հերթը թե ոստիկանապետի, թե դատախազի, թե վարչապետի... /

Սյունիքը լավ մարզ է: Հեռու: Ժողովուրդն էլ` համաչափ չուզող: Կենցաղը` խեղդած, այնպես որ շատ ռեակցիաներ այստեղ ես չէի սպասի:
Լավ տեղ է հերթական պաշտոնանկության համար:

Ուրեմն` եթե պաշտոնանկությունը էս փուլում դուրս գա Երևանից, ես կգնահատեմ իրավիճակը որպես... թավշյայի հակառակը ոնց կլինի, է՞՞՞ Ատլաս՞՞՞
Էնքան էլ չէ:
Լավ` կգնահատեմ որպես աստառային «հեղափոխություն» :Ճ

քարկտիկ, առավոտյան կանուխ խորհուրդ իշխանությանը, ահաբեկիչների հետ չեն բանակցում, տեխնիկա, ապա` կառուցողական, անտրամաբանադիր

Previous post Next post
Up