Վախարրաաա. Քարկտիկ թիվ 2

Dec 09, 2010 19:07

«Մենք պետք է խստապահանջ լինենք մեր ենթակաների նկատմամբ՝ անթույլատրելի համարելով այնպիսի պահվածքը, որն ուղղակի խաթարում է հանրության՝ մեր նկատմամբ ունեցած վստահությունը։ Այսուհետև էլ մենք լինելու ենք շատ խստապահանջ այդ առումով»,- ընդգծեց վարչապետը։

Հարգելի պարոն վարչապետ, ախպոր պես. էլի հայերենի հարց է։
Լեզվա-մտքամութծալքա-տրամաբանության։
Այս նախադասությունը իրականում հնչում է այսպես. «Մենք պետք է խստապահանջ լինենք ԻՆՔՆԵՐՍ ՄԵՐ նկատմամբ՝ անթույլատրելի համարելով այնպիսի պահվածքը, որն ուղղակի խաթարում է հանրության՝ մեր նկատմամբ ունեցած վստահությունը։ »

քարկտիկ, ըհը-ըհը, օտարալեզու, ընտրությունները մոտենում են, օրենք

Previous post Next post
Up