Խրախուսական անեկդոտ` տղաների մասին

Apr 15, 2010 00:26

Ուրեմն` Արծիվը...
Չէ, Թութակը /բայց ես թութակ ասեմ, դուք արծիվ հասկացեք/
Ինքնաթիռի /ոչ մի ակնարկ, բացարձակ/ պոչում թռվռում է:
/Ըհը, տեսաք ինչ հին անեկդոտ է՞՞՞/
Գալիս է հավը նապաստակը` ինչ ես անում՞՞
Թութակ- թռվռում եմ:
Նապաստակ -կլինի ես էլ թռվռամ՞՞՞
Թութակ- իհարկե, թռվռա:
Թռվռում է:
Հետո գալիս է մյուս իրավիճակը աղվեսը /մնացածը նույնն է/
Հետո` մյուսը... ասենք` գայլը, արջը...
Բոլորը թռվռում են ու ինքնաթիռի հատակը պոկվում է, բոլորը ընկնում են, բացի` արծիվ Թութակից: 
Սա նայում է ներքև, թե ինչպես են ժժժժժժժ ընկնում ու զարմացած ասում է.
- Էս թռնել չգիտեիք՞՞՞ բա էլ ինչ էիք թռվռում՞՞՞

Ինչ եմ ուզում ասել՞՞՞ Ոչինչ համարյա. Սիրում եմ իրենց սենց պահող տղաներին. զարմանալի-զարմանալի-նախանձելի-գաղտնալեցուն-սանիտարներանխոնջ:
Լավ է: Ու կարևորը` ճիշտ է. «խելք ունես` ուղեղդ լցրու»:

անեկդոտ, Կին-Տղամարդ

Previous post Next post
Up