Կառավարող կուսակցությունը Սամցխե-Ջավախքում առաջարկեց երեք թեկնածուներ, որոնցից միայն մեկն է հայ. Հեն

Aug 10, 2016 22:49


Ջավախք Մեդիա » Հասարակություն, Ջավախքի լրահոս » Կառավարող կուսակցությունը Սամցխե-Ջավախքում առաջարկեց երեք թեկնածուներ, որոնցից միայն մեկն է հայ. Հենզել Մկոյանը

Կառավարող կուսակցությունը Սամցխե-Ջավախքում առաջարկեց երեք թեկնածուներ, որոնցից միայն մեկն է հայ. Հենզել Մկոյանը

Օգոստոս 8, 2016

Այսօր իշխող «Վրացական երազանք - դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Ախալցխայում հանդիսավոր պայմաններում առաջադրեց իր թեկնածուներին:

Նահանգը բաժանված է երեք մասերի, որոնցից յուրաքանչյուրում առաջադրվել է մեկ թեկնածու:

Ախալքալաքի եւ Նինոծմինդայի շրջաններում առաջարդվել է գործող պատգամավոր Հենզել Մկոյանը: Նա պատգամավոր է եղել արդեն երեք գումարումների խորհրդարաններում:

Ասպինձայի եւ Բորժոմի շրջաններում առաջարդվել է գործող պատգամավոր Գեդեւան Փոփխաձեն: Իսկ Ախալցխայի եւ Ադիգենի շրջաններում առաջադրվել է Ախալցխայի քաղաքապետ Գիորգի Կոպաձեն:

Ծալկայի շրջանը չի մտնում այս բաժանման մեջ, քանի որ այն պաշտոնապես հանդիսանում է Ներքին Քարթլի նահանգի մասը:

Թեկնածությունները անձամբ ներկայացրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, որը նաեւ նշել է. «2012 թվականին մենք հաղթեցինք Բիձինա Իվանիշվիլու հետ միասին, եւ անպայման կհաղթենք նաեւ այս ընտրություններին»:

Ըստ վերջին սոցհարցումների «Վրացական երազանք - դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը իսկապես առաջատար է, սակայն նրա տոկոսը մեծ չէ. ձայները բաժանված են մի քանի ուժերի միջեւ, որոնցից երկրորդը նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժումն» է:

Ռ. Տեր-Մինասյան, Ախալքալաք, Ջավախք
Հատուկ Ջավախք Մեդիայի համար

http://javakhkmedia.com/?p=7632 » Սա կարճացված հղում է:

Պիտակներ. Ախալցխա, Ախալքալաք, Նինոծմինդա, Ջավախք, Վրաստան, Քաղաքականություն
Previous post Next post
Up