Համաջավախքյան փառատոն Ախալցխայում

Apr 12, 2013 22:42


Ապրիլի 12-ին Ախալցխայի պետական դրամատիկական թատրոնում անցկացվեց «Ախալցխա 2013» տարածաշրջանային փառատոնը: Փառատոնին ներգրավված էին երգի եւ պարի համույթներ ամբողջ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանից: Փառատոնին մասնակից հայկական համույթները երկուսն էին «Ջավախք» -ը Ախալքալաքից եւ Հայկական երիտասարդական կենտրոնի «Գոհանամք» համույթը Ախալցխայից:





Ալիկ Քսպոյանի «Ջավախք» երգի ու պարի համույթի փոքրիկները փառատոնին հանդես եկան ազգագրական պարերի շարանով եւ մեկ խառը հայ-վրացական պարով, իսկ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի «Գոհանամք» համույթը` «Սեւանի» պարով եւ «Ազգ իմ փառապանծ» երգով: Գեղեցիկ կատարումներով, ինչպես միշտ հանդես եկան նաեւ վրացական պարային խմբերը:

Միջոցառման ավարտին Ախալցխայի շրջանի գամգեբելիի պաշտոնակատար` Բեսիկ Բլիաձեն իր տեղակալի հետ միասին պատվոգրեր հանձնեց փառատոնին մասնակից բոլոր համույթներին, այդ թվում նաեւ Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնի «Գոհանամք» համույթի ղեկավար Տիրուհի Համբարձումյանին:

Information source >

javakhk

Previous post Next post
Up