Leave a comment

Re: սուբյեկտիվ մոտեցումս :) javakhk March 27 2013, 22:47:10 UTC
«Փակ» ասելով ի նկատի չունեի լրիվ մեկուսացած, իհարկե:

Սովետական տարիներին, օրինակ, բնական գիտությունները Հայաստանում փակ համակարգ չէին, իսկ Սիրիայում փակ համակարգ էին: Դրա համար Հայաստանը Սիրիայից այդ առումով 10 գլուխ բարձր էր, քանի որ ռուսական ակադեմիական շկոլան Հայաստանին բարձր ստանդարտներ էր պարտավորեցնում: Իսկ հիմա հայկական գիտական համակարգը այդ առումով շատ ավելի փակ է. համալսարանի ռեկտորը, ակադեմիայի պրեզիդենտը եւ էլի մի քանի անձ միասին ինչ ուզեն այն էլ կարող են անել: Եթե Հայաստանում գիտությանը տրամադրվող գումարների կեսը իրենք տրամադրեն իրենց բարեկամների շինարարական ֆիրմաներին ինչ-որ շինարարություն իրականացնելու համաւր, էլի իրենց ասող չի լինի, թէ «աչքիդ վերեւը ունք կա»: Ինչ կուզեն՝ այն կանեն:

Ինչու՞ եմ բերում այս օրինակը: Եթե համեմատենք մեր Եկեղեցին, ասենք Լեհաստանի կաթոլիկ եկեղեցու հետ (առիթ ունեցել եմ տարբեր տարիների այնտեղ լինելու եւ եկեղեցիներ, վանքեր այցելելու), ապա հեշտ է նկատել իրենց կղերականության ավելի պատասխանատու եւ պարտավորված կեցվածքը: Իրենք գիտեն, որ իրենցից վերեւ կարդինալներ կան, Վատիկան կա, Պապ կա...: Չեն կարող ինչ ուզեն՝ այն անեն: Ինչպես եւ սովետական տարիներին Երեւանի համալսարանում գիտեին, որ իրենցից վերեւ միայն Դեմիրճյանը չի, այլ Մոսկվայի համալսարան կա, ՍՍՀՄ Գիտությունների Ակադեմիա կա:

Հուսով եմ երեւույթը կարողացա նկարագրել: Փակ (կամ համամատաբար փակ) համակարգը բերում է լճացման եւ անպատասխանատվության: Սկսում են գործել. “Կուզեմ իմ քրոջ համար դիսերտացիա կպաշպանացնեմ”, “Կուզեմ իմ ախպորը եպիսկոպոս կնշանակեմ” բանաձեւով...

Սա ասելով, իհարկե, ի նկատի չունեմ, որ մենք պիտի դառնանք կաթոլիկ (Լեհաստանի պես): Ընդհակառակը, մեր ազգապահպանման համար պետք է, որ առաքելական մնանք: Մեր աշխարհագրական դիրքը մեզ թելադրում է այդ լուծումը: Բայց սա չի նշանակում, որ հայկական հասարակական կառույցները (Եկեղեցի, Համալսարան, Կուսակցություններ եւ այլն) պիտի այս փակ համակարգում գործեն “Ինչ ուզեմ՝ այն անեմ” սկզբունքով: Իրենք պիտի հասկանան, որ հիմա այնպիսի ժամանակներ են գալիս, երբ իրենց ամեն մի սխալը հետո իրենց երեսին է շպրտվելու:

Երկար պատասխան ստացվեց, բայց հուսով եմ իմաստը կարողացա բացատրել:

Reply


Leave a comment

Up