Ցավալի է, որ պատմական Հայաստանի միջով Կարս-Ախալքալաք երկաթուղի են սարքում, ու մենք կողքից միայն նայում ենք…
Արա Պապյանի զեկույցը արտահայտում է այսօրվա Հայաստանի մոլորված վերաբերմունքը նման նախագծերի նկատմամբ… Բայց զեկույցը մի կողմ թողնալով, մենք պիտի փորձենք հստակ հասկանալ մեր անելիքը:
Հայաստանի վերաբերմունքը նման ծրագրերի դեմ չի կարող դեստրուկտիվ լինել. այսինքն Սեւրի պայմանագրով, ԱՍԱԼԱյով, երկաթուղին պայթեցնելու սպառնալիքներով վախեցնելով առաջ չենք գնա…
Հայաստանի վերաբերմունքը այս հարցում պիտի կոնստրուկտիվ ուղղվածություն ունենա, եւ հիմնված լինի հայաբնակ Ջավախքի ամրապնդման ու զարգացման վրա: Եթե Ջավախքի հայաթափության ուրվականը այդ թուրքական նախագծերը շատ վտանգավոր է դարձնում Հայստանի համար, ապա, ընդհակառակը, ամուր, հաստատուն, զարգացող հայաշունչ Ջավախքը մինիմումի կհասցնի այդ երկաթուղու վտանգը: Իսկ (ուշադրություն!), եթե ժամանակի ընթացքում Ջավախքում լինի քիչ թէ շատ հայեցի գաղափարախոսությամբ առաջնորդվող տեղական իշխանություն, ապա այդ Կարս-Ախալքալաք երկաթուղին ինքը կարող է մեր “պատանդը” դառնալ…: (Ի դեպ, “Միացյալ Ջավախքի” ղեկավար Վահագն Չախալյանին Երեւանում ձերբակալեցին այն բանից հետո, երբ “Միացյալ Ջավախքը” մասնակցեց Ախալքալաքի շրջանային խորհրդի ընտրություններին, եւ փաստօրեն հաղթում էր, եթե արդյունքները չկեղծվեին!)
Այսինքն` զերծ մնալով “Ղարաբաղ-2” սկսելու, Վրաստանի բմբուլները քամուն տալու կոչերց, մերոնք պիտի այնուամենայնիվ հաստատակամություն ցուցաբերեն Ջավախքում աշխատատեղեր ստեղծելու, Ջավախքի հայ կրթական համակարգը պահպանելու քայլերում:
Իսկ եթե Վրաստանի հետ ինչ-որ մանր, ժամանակավոր հարցեր կարգադրելու համար Հայաստանը սիստեմատիկաբար “վաճառի” Ջավախքի շահերը, ապա, այո, մեզ կմնա հենց միայն այնպիսի դոն-կիխոտական քայլեր, ինչպիսին է զեկույցը հաղագս պայմանագրի, որ էր ի Սեւր…