Արա պապյանի զեկույցի վերաբերյալ

Aug 02, 2008 00:20

Արա պապյանի զեկույցի վերաբերյալ:
http://www.regnum.ru/news/1035398.html

Ֆորմալ տեսանկյունից, այո, մինչեւ սովետիզացիան Ջավախքը միջազգաին հանրություն կողմից ճանաչված չի եղել որպես Վրաստանի մաս, եւ 21 թվին Վրացական ԽՍՀ-ին է հանձնվել “Կավբյուրոյի” հենց նույն որոշմամբ, որով Արցախը հանձնվել է Ադրբեջանական ԽՍՀ-ին:



Ինչպես հայտնի է, Ռուսական Կայսրության կործանումից հետո թէ' Հայաստանը, եւ թէ' Վրաստանը պահանջներ ներկայացրեցին Լոռու եւ Ջավախքի նկատմամբ: Այդ հակասության վրա հմտորեն խաղաց Թուրքիան, որը, իր զորքերը այդ տարածքներից դուրս հանելուց հետո, թէ' Հայաստանին, եւ թէ' Վրաստանին առաջարկեց գրավել այդ տարածքները: Դա հանգեցրեց 1918-ի հայ-վրացական պատերազմին:

Պատերազմից հետո Լոռին հայտարարվեց չեզոք գոտի Հայստանի իշխանության ներքո: Իսկ Ջավախքը ստացավ Վրաստանի կողմից “ժամանակավորապես գրավված տարածքի” կարգավիճակ: Մասնավորապես, Վրաստանը իրավունք չուներ միջամտելու Ջավախքի տեղական ինքնակառավարմանը, եի իրավունք ուներ Ջավախքում պահել միայն շատ փոքր մի զորամաս: Որոշվեց, որ հարցի վերջնական լուծումը կտրվի Խաղաղության կոնֆորանսից հետո: Սակայն բոլշեւիկյան գրավումը փոխեց պլանները:

Ահա ահա մանրամասները`
http://javakhk1915-23.com/J15-23_docs/J15-23_docs_armenian-georgian_sessionl_ru.html

Այդ տարիների այլ հարցեր տես այստեղ`
http://javakhk1915-23.com

Ասելով այս ամենը, գտնում եմ, որ նման հարցերը այսօր պիտի ավելի շատ պատմական, եւ ոչ քաղաքական բնույթ ունենան: Մենք պիտի Վրաստանի հետ ԱՅԴ լեզվով չխոսենք, ԵԹԵ նրանք հարգեն ջավախահայության տարրական իրավունքները…

ninotsminda, struggle against turks, akhalkalaki, armenian history, georgia, armenian culture, oil pipeline., georgian, armenian, akhaltskha, meskhetian, samtskhe-javakheti, javakhetia, javakhk, akhaltsikhe, samtskhe-javakhk, tsalka, aspindza, armenia, zori zorian, akhalkalak, javakheti, bogdanovka, armenian genocide

Previous post Next post
Up