Leave a comment

(The comment has been removed)

javakhk November 20 2011, 17:36:13 UTC
Կամ էլ՝ քոլեջներ վերանվանել այն հաստատությունները, որոնք այսօր բացվել են Երեւանի ամեն փողոցի վրա, ու իրենց հպարտօրեն «համալսարան» են անվանում:

Reply

gilantc November 20 2011, 21:54:38 UTC
«Բռենդային» դիպլոմ են ծախելու՝ առանց իրենց ունեցած գիտելիքի մակարդակը տալու... Մեր քաղքենի վերնախավը «բռենդային» ամեն բան սիրում է։ Գիմնազիան էլ... Գիտես էլի...

Reply

javakhk November 21 2011, 17:04:40 UTC
Սատկած ուղտի կաշին էլի մի իշաբեռ է:

Reply

gilantc November 21 2011, 21:13:07 UTC
Սա էդ դեպքը չի, քանի որ ֆիլիալը բացում են, որ իրենց գիմնազիստների համար արտոնություններ ապահովեն։ Համոզված եմ, որ ռուսական գիմնազիան ավարտածները արտոնյալ պայմաններով են ընդունվելու...

Reply

javakhk November 21 2011, 21:56:37 UTC
Երեւանի պետական համալսարանը կամաց-կամաց վերածվում է հաստատության, որտեղ հանուն փողի ամեն տարի բոլ-բոլ “ուսանողներ” են ընդունում (նյամ-նյամ-նյամ), հետո մի կերպ ավարտացնում են, հազիվ հետեւելով այն բանին, որ գոնե ֆիզիկապես դասերը տեղ ունենան: Մեջի մի քանի իսկական ուսանողն էլ ղժժոցով առլեցուն միջանցքներում ու լսարաններում հազիվ մի երկու բան են սովորում: Մի հատ համեմատիր մեր ծրագրեը МГУ-ի ծրագրերի հետ... Էդ հեչ... թեկնածուականներ են պաշտպանվում, որ հազիվ դիպլոմային աշխատանքի մակարդակ ունեն... Օֆֆ...
МГУ-ի մասնաճյուղեր որոշ քանակով կան, ու մենք կարող ենք նախնական պատկերացում ունենալ թէ դա ինչ է իրենից ներկայացնում:

Reply

gilantc November 21 2011, 22:38:48 UTC
Մեր ամբողջ երկիրը հանուն փողի ու մի քանի ընտանիքի բարեկեցության քայքայվում է, կոռուպցիան մեզ ուտում է, համբակներն են ամենուր իշխում... Դե բեր սա թողնենք բարձիթողի ու գնանք ուրիշի երկիրը շենացնենք...
Սա քաղաքականություն է, որ մեր վզին փաթաթում են, սա մարտահրավեր է, որ պիտի ընդունենք...
Բացի այդ, քո նշած երկրներում՝ Ղազախստան ևն, սովետի ժամանակ իրենց ազգային լեզվով բարձրագույն կրթություն չի եղել... Դա ստեղծելու համար ահռելի գիտական ներուժ և նյութական միջոցներ են պետք, ազգային լեզվով հսկայական քանակության մասնագիտական գրականություն ևն... Բացի այդ չպետք է մոռանալ ռուսերենով բարձրագույն կրթություն ստանալու ավանդույթի ուժը...
Իսկ մենք իրավունք չունենք եղածը փոշիացնելու։ Ուղղակի պիտի սրտացավ լինել ու եղածը ոչ միայն պահել, այլև զարգացնել...

Reply

javakhk November 21 2011, 22:59:07 UTC
Գիլյանց ջան, կոռուպցիան ու գիտությունը տարբեր ասպարեզներից են: Դանիան կամ Նորվեգիան շատ քիչ են կոռումպացված, բայց դա չի նշանակում, թէ իրենք իրենց ուժով միջազգային մակարդակի գիտություն կարող են ունենալ: Կարող են միայն այն չափով, որքանով որ կապված են համաեվրոպական, համաշխարհային գիտության հետ:

Փոքր երկրներում ինքնուրույն գիտություն չի լինում, հատկապես բնագիտական առարկաների գծով: Ուզենք-չուզենք մեր ուսանողների մի մասը պիտի գնան բժշկություն, ֆիզիկա, ծրագրավորում սովորեն Մոսկվայում, Բեռլինում, Բոստոնում: Հայաստանում նույն մակարդակը երբեք չի ապահովվի, քանի որ գիտությունը ավելի արագ է զարգանում, քան այն ֆիզիկապես հնարավոր է բերել Հայաստան: Եւ այս համակարգում գործիքներից մեկը միջազգային առաջատար բուհերի մասնագետների այցելություններ են Հայաստան ԿԱՄ այդ բուհերի մասնաճյուղերի բացումը այստեղ:

Reply

gilantc November 22 2011, 09:47:56 UTC
Եղբայր, բոլոր այդ երկրները իրենց լեզվով ամեն ինչ թարգմանում են ու զարգացնում իրենց լեզվով գիտության բոլոր ճյուղերը, դրա վրա հսկայական փողեր են ծախսում... Փորձիր հասարակ բան՝ համակարգչային ամենահայտնի ծրագրերի լեզուների մեջ անգամ մեր ոխերիմ հարևանի լեզուն կա, բայց հայերեն... Որտեղ էլ կա՝ անհատների ջանքերով է արված, ոչ թե պետական ծրագրի հիման վրա։
Այո եթե այս պահին չունեն զարգացած որևէ ճյուղ, ուսանողներ են մեկնում սովորելու, ու այդ սովորածին փայփայելով ետ են բերում, որ հայրենիքում այդ գիտելիքը ներդնի, նոր ճյուղի հիմք դնի, զարգացնի։ Եվ միայն գաղութներն են օտար բուհերի մասնաճյուղեր բացում իրենց մոտ։ Նորվեգիայում, ո՞ր երկրի բուհի մասնաճյուղ կա, կարո՞ղ ես ասել, կամ, ասենք, Դանիայում... Չէ որ բարձրագույն կրթությունն է տվյալ լեվով առաջընթաց ապահովում և դառնում հիմնական բազային կրթության քարշակը... Դասագրքերն այնտեղ են ստեղծվում...

Reply

javakhk November 22 2011, 10:51:06 UTC
Այս հարցում ԲՆԱԿԱՆ ու ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ուղղությունների մասնագետները երբեք համաձայնության չեն գա: Բնական գիտությունների գծով անգամ այնպիսի հսկայական գիտական տրադիցիա ունեցող երկրում, ինչպիսին Գերմանիան է, այժմ գիտական ամսագրերում հոդվածները համարյա բացառապես անգլերեն են ( ... )

Reply

gilantc November 22 2011, 11:19:52 UTC
Դու տեղ-տեղ հակասում ես ինքդ քեզ ու իմ ասածներն ավելի շոըտ հաստատում ես, քան թե հերքում։ Չասացիր, թե որ երկրի բուհի մասնաճյուղերը կան Նորվեգիայում և Դանիայում...
Մեկ էլ սա նայի http://www.aravot.am/2011/11/22/9369/

Reply

javakhk November 22 2011, 13:33:46 UTC
1. Կոնկրետ որտե՞ղ կան հակասություններ իմ տեոստում: :-)

2. Ես չեմ գրել, թէ Դանիայում կան այլ երկրների բուհեր (չնայած ըստ էության կան): Ես այդ երկիրը բերեցի որպես օրինակ փոքր երկրի, որտեղ կրթությունը բարձր կուրսերում ու ասպիրանտուրայում հիմնականում անգլերեն է (բնագիտական ճյուղերում):

3. Կոնկրետ այդ «Ռոսսոտրուդնիչեստվոն» կարող է շատ վատ կամ շատ լավ կազմակերպությւոն լինել: Դրանից տեղյակ չեմ: Ես ի նկատի ունեի բարձրագույն կրթության կազմակերպման ընդհանուր սկզբունքները:

Reply

gilantc November 22 2011, 14:17:23 UTC
Ռոսսոտրոըդնիչեստվոյի մասին խոսելն ավելորդ է... Միայն Բելա Եսաջանյանի հետ համագործակցելն ու Լեզվի և հանրակրթության մասին օրենքների անցկացման թիկունքում կանգնած լինելն արդեն իսկ խոսուն փաստ է...
Բնագիտական շատ ճյուղերում, որտեղ մենք հոյոկապ ավանդույթներ ունենք ու որակյալ դասագրքեր, անելու շատ քիչ բան է պետք (դրա համար քաղաքական կամք է հարկավոր), իսկ որտեղ թերանում ենք՝ հարկավոր է հասցնել։
Փոքր ասելով պիտի ունեցածդ վերագնահատես, այստեղ երկրի չափերը որոշվում են ունեցած ներուժով։ Իսկ այդպիսի ուսումնասիրություն չի արվել... ԽՍՀՄ-ում մեր փոքր հանրապետությունը գիտության ոլորտում զգալի ծավալ է ունեցել... Դրան կնախանձեին անգամ այդ ժամանակի Գերմանիան ու Ֆրանսիան...
Իսկ ինչ մնում է կազմակերպման ընդհանուր սկզբունքներին, ապա ոնց է հնարավոր ճիշտ կազմակերպել կրթական պրոցեսը անկազմակերպ ու քայքայվող երկրում... Ոնց որ երկիրն է կազմակերպվում ու կառավարվում, այնպես էլ կրթությունը...
Ինքդ քեզ հակասելու պահով էլ նախորդ մեկնաբանությունդ ներից կարդա։ Չերևացող է առաջին հայացքից, բայց կա...

Reply

javakhk November 22 2011, 14:36:06 UTC
> Ռոսսոտրոըդնիչեստվոյի մասին խոսելն ավելորդ է... Միայն Բելա Եսաջանյանի հետ համագործակցելն ու Լեզվի և հանրակրթության մասին օրենքների անցկացման թիկունքում կանգնած լինելն արդեն իսկ խոսուն փաստ է...

Այո, խնայենք ժամանակը ԱՅՍ ասպարեզը քննարկելու փոխարեն: :-)

> Բնագիտական շատ ճյուղերում, որտեղ մենք հոյոկապ ավանդույթներ ունենք ու որակյալ դասագրքեր, անելու շատ քիչ բան է պետք (դրա համար քաղաքական կամք է հարկավոր), իսկ որտեղ թերանում ենք՝ հարկավոր է հասցնել։

Բնագիտական ՇԱՏ ճյուղերում մենք ՀՈՅԱԿԱՊ ավանդույթներ չունենք: Ես կասեի՝ բնագիտակամ մի քանի ճյուղերում մենք միջազգային միջին մակարդակի վրա ենք եղել (կամ ենք, եթե դեռ չեն ջարդել):

Ավելին, նշված ուղղություններում հայերեն դասագրքեր (կամ էլ հայերի կողմից գրված դասագրքեր) շատ քիչ են:

> ԽՍՀՄ-ում մեր փոքր հանրապետությունը գիտության ոլորտում զգալի ծավալ է ունեցել... Դրան կնախանձեին անգամ այդ ժամանակի Գերմանիան ու Ֆրանսիան... Կներես, սա հեքիաթ է, որ Հայկական ՍՍՀ-ի թվերից սկսած սիրել են տարածել բնական գիտությունների գծով որոշ ընկերներ: Իրականությոն հետ որեւե կապ չունի: Իր լավագույն ( ... )

Reply

gilantc November 22 2011, 15:03:57 UTC
Աստղագիտություն, ռադիոֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա... Թե հայերեն որակյալ դասագրքեր, թե հայերի կողմից գրված դասագրքեր եղել են... Աստղագիտության դասգրքի մի քանի գլուխ (հայերեն տերմինների ստեղծումով) գրել է Վիկտոր Համբարձումյանը։ Էլի կան...
Դրա համար եմ ասում, որ եթե ուզում ես առաջ գնալ ու ինչ-որ բան ստեղծել՝ պիտի վերագնահատես ունեցածդ, դրա արդիականությունը... Իսկ դա չի արվել ու «տուպո» մերժվում է...
Հակասությունդ այստեղ է «Եւ այս համակարգում գործիքներից մեկը միջազգային առաջատար բուհերի մասնագետների այցելություններ են Հայաստան ԿԱՄ այդ բուհերի մասնաճյուղերի բացումը այստեղ: » Սրանք տարբեր բաներ են։ Այցելությունները նպաստում են տեղում գիտության զարգացմանը, իսկ բուհերի մասնաճյուղերի բացումը (ինչը փորձում են անել) միայն ուղեղների արտահոսք է ապահովելու...

Reply

javakhk November 22 2011, 15:27:38 UTC
Գիլյանց ջան, լաավ էլի… Ի՞նչ դասագրքեր, ի՞նչ բաներ ( ... )

Reply


Leave a comment

Up