Leave a comment

Comments 48

zorro64 November 20 2011, 11:20:11 UTC
չեմ կարծում, որ աշխարհի 93 րդ համալսարանի մասնաճյուղում կրթության որակն առանձնապես բարձր կլինի,բայց լավ նախաձեռնություն ա..Ռուսաստանի հայ երիտասարդները կգան Երևան սովորելու,կհայանան,կամուսնանան,ընտանիք կկազմեն..և ընդհանրապես եթե ուզում ենք ,որ հայերը վերադառնան, ապա պետք է ստեղծել որակյալ ու համեմատաբար մատչելի բարձրագույն կրթություն..Քրոջս տղան Լոմոնոսովի վճարովիում 7000 դոլլար էր վճարում տարեկան.Երևանում պետք ա լինի մաքսիմում 2000...

Reply

javakhk November 20 2011, 17:21:53 UTC
93-րդ տեղը անցյալ տարի էր: Այս տարի ավելի ցածր է: Բայց ԱՅԴ դասակարգմանը ես մեծ նշանակություն չէի տա մի քանի պատճառներով.

- Դասակարգումր արվում է արեւմտյան ստանդարտներով ու ըստ դրանց ռուսական համալսարաները չեն կարող շատ բարձր ռեյտինգ ունենալ, ասենք այն պատճառով, ար դրանց շրջանավարտները բարձր եկամուտներ չունեն:

- Այդ դասակարգման մեջ շատ քաղաքականություն կա: Արեւմուտքը չի կարող թուլյ տալ, որ լավագույն համալսարանների ցանկում այ «տարրեր» լինեն: Դրանից բացի, արեւմտյան համալսարանների մեջ մրցակցություն կա, որ իրենք գրավեն այդ տեղերը…

- МГУ-ն այսօր որքան որ ինքն է, մի տաս այդքան էլ ցրված է Աշխարհով մեկ: Իր մասնագետներից շատերը դրսում առաջատար դիրքեր են զբաղեցնում:

Reply


noni_no November 20 2011, 11:40:38 UTC
չեմ կարծում Ռուսաստանի ոտքերը թուլանում են Հայաստանում կրթության մակարդակը բարձրացնելու համար:

Ըստ իս էդ "համալսարանի մասնաճյուղ" ասածը կլինի գիմնազիա + մի հատ էլ գրասենյակ, որ գիմնազիստները գան, քննություն հանձնեն ու գնան սովորելու

թե չէ իրենց ինչի՞ն են պետք ուսյալ հայեր Հայաստանում:

Անվանենք սա պայմանականորեն "Հայրենակիցներ +"

Reply

javakhk November 20 2011, 17:30:54 UTC
> չեմ կարծում Ռուսաստանի ոտքերը թուլանում են Հայաստանում կրթության մակարդակը բարձրացնելու համար:

Մեծ տերությունների ոտքերը որպես կանոն թուլանում են իրենց ակադեմիական համակարգը պրոմուշն անելու համար:

> Ըստ իս էդ "համալսարանի մասնաճյուղ" ասածը կլինի գիմնազիա + մի հատ էլ գրասենյակ, որ գիմնազիստները գան, քննություն հանձնեն ու գնան սովորելու

Անձամբ եմ ճանաչում մարդկանց, ովքեր կապ ունեն МГУ-ի Աստանայի ու Դուշամբեի մասնաճյուղերի հետ: МГУ-ի մասնագետները տարեկան մի քանի ամիս գնում դասավանդում են: Ռեալ դաս է տեղի ուենում:

> Անվանենք սա պայմանականորեն "Հայրենակիցներ +"
Նայած որ կողմից նայենք հարցին: Իհարկե, Հայաստանում բառադի վիճակը շարունակվելու դեպքում այդ ենթադրյալ մասնաճյուղի շրջանավարտները ավելի մեծ հավանականությամբ կգնան Ռուսաստան, քան մնացյալները: Բայց մյուս կողմից՝ միգուցե Հայաստանում բառադի վիճակ է հենց այն պատճառով, քանի որ շատերն են գնացել: МГУ-ի մասնաճյուղը ամեն ինչից բացի նաեւ բրենդ է: Նաեւ ինդիկատոր է այն բանի, որ այստեղ կա ոչ-բառադիության տարր:

«Հարվածենք ոչ-բառադիությամբ արտագաղթին и по бездорожью», как говорится... (c)

Reply


(The comment has been removed)

javakhk November 20 2011, 17:34:30 UTC
armnacionalist ջան, քաղաքականությունը՝ քաղաքականւթյուն, իսկ գիտությունը՝ գիտություն: Մեզնից ԱՆԿԱԽ պատճառներով այսօր գիտական կենտրոնները գտնվում են խոշոր կայսերական կենտրոններում, որոնք մեզ նայում են որպես գաղութների…
Բայց մի՞թէ դա նշանակում է, որ մենք ժամանակից բժշկությունից, ֆիզիկայից, տեխնիկայից չպիտի օգտվենք…

Reply

(The comment has been removed)

javakhk November 23 2011, 12:43:45 UTC
Հնարավորությունների սահմանները անվերջ չեն: Հյաստանում դժվար թէ կարողանան բարելավել, ասենք, Մերսեդես ավտոմեքենան, չէ՞: Ի նկատի չունեմ զիզի-բիզի տյունինգը իհարկե: Դէ, որ մեքենան չենք կարող բաչելավել, դրա հետեւում կանգնած գիտությունը՝ առավել եւս: Գիտությունը մեր օրերում այնպիսի բան չի, որ մի խելացի տղա նստի ինքն-իրեն մի հինգ օր մտածի, ու մի ցնցող բան հայտնագործի…

Reply


(The comment has been removed)

javakhk November 20 2011, 17:36:13 UTC
Կամ էլ՝ քոլեջներ վերանվանել այն հաստատությունները, որոնք այսօր բացվել են Երեւանի ամեն փողոցի վրա, ու իրենց հպարտօրեն «համալսարան» են անվանում:

Reply

gilantc November 20 2011, 21:54:38 UTC
«Բռենդային» դիպլոմ են ծախելու՝ առանց իրենց ունեցած գիտելիքի մակարդակը տալու... Մեր քաղքենի վերնախավը «բռենդային» ամեն բան սիրում է։ Գիմնազիան էլ... Գիտես էլի...

Reply

javakhk November 21 2011, 17:04:40 UTC
Սատկած ուղտի կաշին էլի մի իշաբեռ է:

Reply


Leave a comment

Up