Leave a comment

Comments 12

hovik95 April 22 2011, 14:36:41 UTC
Կաթողիկոսին ոչ Հայաստանն ա հետաքրքրում, ոչ էլ Ջավախքը: Միան Բենթլիի պատմությունը ապացույց:

Reply

javakhk April 22 2011, 18:13:00 UTC
Հովիկ, իմ կարծիքը հենց մի քիչ այլ է: Ներկա Կաթողիկոսի անձը պիտի տարբերել Կաթողիկոս սիմվոլից:

Միջնադարյան Կիլիկիայում մի պահ է եղել, երբ իրար հաջորդող երեք Կաթողիկոսներ փոխարինել են միմիանց՝ մեկը մյուսին սպանելով... աթոռի համար կռիվը այդ սրություն է ունեցել: Հիմա մի՞թէ ճիշտ կլիներ, եթե դրանից ելնելով ժողովուրդը ընդհանրապես րաժարվեր Կառողիկոսությւոնից: Ոչ իհարկե:

Կամ մի՞թէ ճիշտ կլինի, եթե մենք այսօր ասենք. "Կաթողիկոսը մի քիչ արծաթասեր է, ուրեմն մեզ պետք ՉԻ իր եփած մեռոնը": Ոչ իհարկե:

Սիմվոլիկ, ֆետիշային, խորհրդանշանային բաներ կան, որ անձի ետ կապված ՉԵՆ: Ով ուզում է լինի Կաթողիկոսը, մեկ է իր այցելությունը Ջավախք պետք է, անկախ անձնական հատկանիշները:

Նույն տրամաբանությամբ՝ ԼՏՊ-ն էլ որ այցելեց Ջավախք՝ էլի լավ եղավ: Անկախ ԼՏՊ-ի անձը (որին մեղմ ասած չեմ սիրում), լավ էր, որ ՀՀ նախագահը այցելեց Ջավախք:

Եթե մի օր Հովիկ Աբրահամյանը այցելի Նախիջեւան՝ էլի լավ կլինի:

Reply

hovik95 April 22 2011, 19:20:32 UTC
Հա միտքը հասկացա, այսինքն պետք է դիտարկվեր ոչ թե հոգևոր, այլ ավելի շուտ բարոյա-հոգեբանական տեսանկյունից, հա՞:

>Եթե մի օր Հովիկ Աբրահամյանը այցելի Նախիջեւան՝ էլի լավ կլինի:

Ի նկատի ունես ազատագրելուց հետո՞

Reply

javakhk April 22 2011, 19:30:30 UTC
Ոչ թէ ոչպես տվյալ ԱՆՁԻ այցելություն, այլ Ամենայն Հայոց ԿԱԹՈՂԻԿՈՍԻ այցելություն:

Այ, երբ մենք ասում ենք որ Խրիմյան Հայրիկից հետո որ մի կաթողիկոս չի այցելել Ջավախք... դա ի՞նչ է նշանակում: Այդ ընթացքում եղել են եւ լավ, եւ ոչ այնքան լավ կաթողիկոսներ: Մի՞թէ մենք պիտի ուրախանանք միայն լավ կաթողիկոսների այցելության համար??? Չէ որ այն փաստը, որ ՈՐԵՒԵ կաթողիկոս չի գնացել, ինքնին ՎԱՏ է, ԱՆԿԱԽ կաթողիկոսի լավ կամ վատ լինելու փաստից:

ԻՀԱՐԿԵ ավելի լավ կլիներ, եթե կաթողիկոսը ամընդհանուր ժողովրդական սիրով շրջապատված մարդ լիներ, ու էդ կարգավիճակով գնար: ՀԻմա դժբախտաբար այդքան էլ էդպես չի: Բայց ի՞նչ անենք...

***

Հովիկ Աբրահամյանի օրինակը այն իմաստով բերի, որ վերեւի օրինակին հանգունօրեն... ինքը հայ ղեկավար անձ է: Ու ինչքան ուզում է ինքը այստեղ կոռումպացված անձ լինի, էլի մեկ է, ՀՀ ԱԺ նախագահի այցը Նախիջեւան լավ է, ՔԱՆԻ ՈՐ այնտեղ նման հայեր տասնամյակներ շարունակ չեն եղել...

Reply


Leave a comment

Up