Կաթողիկոսը չի այցելելու Ախալցխայի Սուրբ Նշան տաճար

Apr 22, 2011 09:37


Facebook-ում, Արա Պապյանի էջում գնաց մեծ ու բենթլիախառն քննարկում այն հարցի շուրջ, որ Կաթողիկոսը Ջավախք նախատեսվող այցելության ընթացքում չի այցելելու Ախալցխայի Սուրբ Նշան տաճարը: Տես նաեւ "Հետքի" հոդվածը: (Սուրբ Նշան տաճարի մասին մանրամասն պատմական ակնարկ՝ Ջավախքի տեղեկատվական ցանցի SurbNshan.Javakhk1915-23.com նախագծում:)





Քննադատության շեշտադրությունը պիտի մի քիչ փոխել: Ամենայն Հայոց Կաթողիկոսի սիմվոլը պիտի տարբերել այդ կոչումը կրող անձից: Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գրիգոր Լուսավորչի ու Ներսես Շնորհալու աթոռի ներկայացուցիչն է: Ուստի նրա ներկայությունը Ջավախքում պետք է: Եթե շինջոկատի բրիգադիրը արծաթասեր է ու ցեմենտը "լեվի" է վաճառում, ապա սա չի նշանակում, որ շինարարներն էլ պիտի կողքից մի երկու աղյուս էլ իրենք ջարդեն՝ բրիգադիրին վրեժ լուծած լինելու համար:

javakhk, surb nshan, church, armenia

Previous post Next post
Up