Երեւան - Ախալքալաք - Բաթում

Oct 07, 2008 03:15


Մուշտարու աչքը եւ փրկարարական օղակը

Այս ավտոճանապարհի մասին շատ քննարկումներ եղան: Վրաստանում այս ճանապարհը ոմանք նույնիսկ անվանեցին նոր “Ռոքի թունել”. հայկական սեպարատիզմի ակտիվացման այնպիսի մի լծակ, ինչպիսին էր Ռոքի թունելը Ռուսաստանի եւ Հարավային Օսեթիայի միջեւ: Այդ ճանապարհով, ինչպես ենթադրում են որոշ վրաց գործիչներ, ռուսները կկարողնան զորք բերել Ջավախք Հայստանի Հանրապետությունից:

http://regnum.ru/news/armenia/1065237.html

Այսպիսի մտքեր արտահայտողները կամ  տեղյակ չեն արդի ճանապարհաշինարարական ծրագրերին, կամ էլ երբեք չեն տեսել Ջավախքի քարտեզը:

Ջավախքում այս պահին արդեն իսկ ընթանում են ճանապարհաշինարարական աշխատանքներ ամերիկյան Հազարամյակի Մարտահրավերներ կորպորցիայի ֆինանսավորմամբ: Մանրամասն ինֆորմացիան, քարտեզները եւ այլն կարող եք գտնել այստեղ`

http://javakhk.net/forum/index.php?showtopic=122

http://travel.javakhk.net/tourist_roads.html

Իսկ ահա այս քարտեզում կարմիրով նշված են այն ճանապարհները, որոնք արդեն իսկ հիմնանորոգվում են ն Հազարամյակի Մարտահրավերների կողմից: Կապույտով նշված է Սահակաշվիլու առաջարկով կառուցվելիք ճանապարհը:




Վերը ասվածը մեզ բերում է հետեւյալ եզրակացություններին.

1) Ռոքի թունելի մասին ակնարկները անիմաստ են, քանի որ Հայաստանի Հանրապետությունը Ջավախքի հետ կապվում է ոչ թէ Սահակաշվիլու առաջարկած Ախալցխա-Բաթում ճանապարհով, այլ Բավրա-Բոգդանովկա-Ախալքալաք ճանապարհով, որը այս պահին վերանորոգվում է ամերիկյան Հազարամյակի Մարտահրավերներ ծրագրով:

2) Նույն պատճառով անիմաստ է ռուսական տանկերի մասին թեզիսը, քանի որ այդ տանկերը Ախալցխայից չեն սպասվում, այլ Գյումրիից: Այսինքն` եթե վրաստանում ոմանք վախենում են տանկերից, ապա պիտի քննադատեն ոչ թէ Սահակաշվիլու առաջարկությունը, այլ Հազարամյակի Մարտահրավերների կողմից վերանորոգվող ճանապարհը: Էլ չենք ասում այն մասին, որ տանկերի համար ճանապարհի ասֆալտի որակը մեղմ ասած դեր չի խաղում…

3) Ենթադրվող ճանապարհը անցնելու է Գոդերձիի լեռնանցքով, որը գտնվում է Արիսյանի լեռնաշղթայի վրա, եւ ունի 2025 մետր բարձրություն: Ձմռանը այն անցանելի՞ է արդյոք: Բոլոր դեպքերում կան Ախալցխայից դեպի Սեւ ծով հասնող ավելի ցածրադիր (մի քիչ ավելի երկար) ճանապարհներ, որոնց հնարավորությունները նույնպես արժէ ուսումնասիրել:

4) Ենթադրվող նոր ճանապարհը (Բաթում-Ախալքալաք) կցվելու է Հազարամյակի Մարտահրավերների ճանապարհին (Ախալքալաք-Թբիլիսի): Եւ դառնալու է նոր` Թբիլիսի-Բաթում ճանապարհ, որը Վրաստանին չափազանց պետք է ինչպես տնտեսական նպատակներով, այնպես էլ Լեռնային Աջարիայի մահմեդական բնակչությունը Վչաստանի կենտրոնին միացնելու համար:

5) Ավելին! Ցխինվալյան պատերազմից հետո Վրաստանը Գորիում փաստօրեն երկու մասի բաժանվեց. Արեւելյան եւ Արեւմտյան Վրաստանը ստիպված էին իրար հետ կապվել Ջավախքի կիսաքանդ ճանապարհներով: Փաստօրեն Սահակաշվիլու այս առաջարկը հնարավորություն է տալու Արեւելյան եւ Արեւմտյան Վրաստանի միջեւ մի նոր ճանապարհ գցել` հեռու Ռուսաստանի ազդեցությունից:

6) Եւ հենց այն փաստը (ուշադրություն!!!), որ որոշ վրաց գործիչներ ցուցադրաբար սրեր են ճոճում այս նախագծի դեմ… եւ այդ ընթացքում բերում են չափազանց արհեստական փաստարկներ (տես “Ռոքի թունելի” կամ “ռուսական տանկերի” մասին փաստարկների վերլուծությունը (1) եւ (2) կետերում վերը) խոսում է այն մասին, որ այս պահին ոմանց աչքերի մեջ թոզ փչելու պրոցես է գնում: Միթէ՞ վրաց գործիչները տեղյակ չեն, որ ռուսական տանկերը Ախալցխա-Բաթում ճանապարհով չեն կարող գալ: Եւ եթե ռուսական տանկերից են վախենում, ապա մինչ այժմ ինչո՞ւ չէին Հազարամյակի Մարտահրավերների ծրագրի դեմ խոսում:

***

Շրջափակումներից գերհոգնած Հայստանը շատ զգայուն է նոր ճանապարհ բացելու առաջարկների նկատմամբ: Սակայն այս հարցին պետք է մի հատ “մուշտարու աչքով” նայել: Այնինչ առայժմ նայում ենք այն խեղդվողի հայացքով, որին փրկարարական օղակ են նետում…

javakhk, gerogia, iran, roads, goderdzi, armenia

Previous post Next post
Up