Ջավախք | Javakhk | Джавахк

Jan 29, 2010 03:01

 Հայկական բանակի 18-ամյակին.

image Click to view


Ջավախք

Խոսք Հակոբ Սրապյան
Երաժշ. էդուարդ Թամարյան

Հայի կարոտ էրզրումը սպասում է մեր կանչին,
էրզրումյան հողի հունդն էր՝ նոր շունչ տվեց Ջավախքին,
Ծաղկեց հողս պապենական՝ եդեմական իմ երկիր,
Ջավախք աշխարհ, մենք չենք թողնի դու էլ դառնաս տարագիր...

Կրկներգ.
Հայոց ոգու անառիկ բերդ, դու մաքրության ավազան,
Քո արյունին չի խառնվել երբեք արյուն այլազան,
Փաոք քեզ, Ջավախք պատվելի, պաշտելի մայր սիրասուն,
Քեզ հետ պիտի մի օր հասնենք Վան, էրզրում ու Սասուն...

Քանի ոսոխ ու ելուզակ հողիդ վրա սողացել,
Աբուլ լեռան թագի նման՝ անառիկ ես մնացել,
Քանքարավոր զավակներով փառքն ես օծել հայության,
Մայր Հայաստան ծնողի դեմ բաց դուռ եղել գթության...

Ծաղկաժպիտ լեռ ու դաշտեր, ջրեր ունես մաքրաջինջ,
Աստղամոմեր վառած երկինք, որ չի բերում քուն և նինջ,
Բերդ ու ամրոց ու խաչքարեր՝ մեր հավատի սուրբ նշան,
Զավակներդ՝ մի-մի արծիվ՝ մեկը մեկից պատվարժան։

Փարվանան է քո գեղուհին, Թմկա բերդը՝ ապավեն,
Ախալքալաք, Ախալցխադ, Ծալկադ պիտի դեռ ծաղկեն,
Ջիվանի, Վահան Տերյան, Հավասի ու Ազնավուր
Տարածել են փառքիդ լույսը աշխարհով մեկ հայաբույր։

javakhk, Ջավախք, Джавахк

Previous post Next post
Up