Up!

Jan 17, 2018 15:35

Հիմա երբ մտաբերում եմ յոթ տարի առաջվա տագնապներս ու վախերս՝ կապված Դաուն սինդրոմով երեխա ունենալու հետ, մտածում եմ, թե ինչքան հիմար էի։
Վերջերս ահագին հետաքրքրված եմ էս թեմայով ու լիքը նյութեր եմ կարդում/նայում։ Մարդ էնքան կարող է աճել՝ որպես ծնող ու որպես անձ՝ ունենալով տարբերվող երեխա։
Ինչի՞ց է գալիս վախը։
Կթերանա՞մ, որպես ծնող, Դաուն սինդրոմ ունեցող երեխային պահելու, մեծացնելու գործում։
Հասարակությունն ինձ խղճահարությամբ կնայի՞։
Կամաչե՞մ իմ ընտանիքում էդպիսի երեխա ունենալուց։

Սրանք բոլորն էլ ռացիոնալ ձևով հաղթահարելի տագնապներ են։

Բոլոր մարդիկ էլ տարբերվում են իրարից, ու բոլորն էլ ունեն ինչ-որ հարցերում իրենց սահմանափակումները (ոմանք՝ շատ, ոմանք՝ քիչ)․ դրանցով հանդերձ կյանքի միջով անցնելու համար կարելի է համապատասխան ուղիներ փնտրել, ջանք, եռանդ ու աշխատանք ներդնել։ Ու միասին գնալ մի հետաքրքիր ու նոր ճանապարհով։
Հա, trisomy 21 ունեցող անձը միշտ էլ կտարբերվի քրոմոսոմային խանգարում չունեցող մարդկանցից, բայց ինչո՞ւ պիտի մարդիկ նույնը լինեն կամ իրար նման։ Իրենք լիարժեք են էնպիսին, ինչիսին որ կան և կարող են մյուսներից ոչ պակաս երջանիկ կյանք ունենալ, ինչն ամենակարևորն է։
Եթե էդքան խոսում ենք բազմազանությունից ու դրա կարևորությունից, ապա ինչո՞ւ է էսպիսի մարդկանց հետ սերտ կապը դեռ վախ առաջացնում մեր մեջ։

image Click to view

ինչու

Previous post Next post
Up