Հասմիկը

Oct 01, 2017 21:07

Դեռ 2013-ից հետևում էի Հասմիկի պատմությանը, որն իհարկե իր տեսակի մեջ միակը չէր, բայց էս մեկն ահագին հնչողություն էր ստացել մամուլում, նախ որովհետև կինն իր մեջ ուժ էր գտել խնդիրը բարձրաձայնելու, և երկրորդ, որովհետև Հասմիկը ոմն «բախտագուշակ Վարսիկի» հարսն էր, ով ասում են՝ Գավառում ահագին հայտնի դեմք էր:
2014-ի ընթացքում թե նորություններ հրապարակող հայկական կայքերով, թե յութուբի տեսանյութերով հետևում էի գործողւթյուոնների զարգացմանը և դատավարության ընթացքին: Ցավալի էր, որ պատիժ էդպես էլ չեղավ, ու դեռ դա էլ քիչ էր, Հասմիկը պիտի պայքարեր՝ երեխաներին իր մոտ վերցնելու համար: Ահագին հուսալքվել էի, ու ինչ-որ պահի դադարեցի հետևել իրադարձություններին. կարծես՝ մամուլում էլ նյութերը գնալով պակասեցին:
Բայց երեկ լրիվ պատահաբար հայտնաբերեցի էս նյութը ու շատ ուրախացա կարդացածիցս:
Հասմիկի մոտ ամեն ինչ ոնց որ թե լավ է. երեխաներն իր մոտ են, ինքն էլ քիչ-քիչ ոտքի է կանգնում, աշխատում է, սովորում, ու կարևորը՝ իրեն երջանիկ է զգում:
Ահագին հուսադրող պատմություն է: Ու պիտի որ քաջալերող լինի նույն իրավիճակում գտնվող հայաստանաբնակ ուրիշ կանանց համար:

Հայաստան, դեպքեր ու դեմքեր, բռնություն, կանայք

Previous post Next post
Up