Բատատ կամ քաղցր կարտոֆիլ

Feb 16, 2013 14:00

Երբևէ չէի փորձել էս բանջարեղենը, երեկ որոշեցի առնել ու դրանով պյուրե պատրաստել: Համը ահագին զարմացրեց. հեչ չէի սպասում, որ էդ աստիճանի քաղցր կլինի: Մի քիչ էլ դդում էր հիշեցնում: Պյուրեն չհավանեցի, որովհետև «ճաշային» համ էի սպասում, ու ուտելիքի մեջ քաղցր համեր հազվադեպ եմ հավանում:
Սոնյան էլ չհավանեց:
Բայց եթե մարդ հինգ-վեց ամսական փոքր երեխա ունի, որը նոր պիտի սկսի առաջին պինդ սնունդը ստանալ, կարելի է շատ օգտագործվող դդմից բացի նաև բատատի պյուրեներ սարքել իր համար, ինձ թվում է՝ ճստոն շատ հավեսով կուտի՝ հենց քաղցրահամության պատճառով: Իսկ արդեն իսկական ճաշերի մեջ օգտագործելը համային նախընտրությունների հարց է... Ինձ համար՝ այսուհետև փակված թեմա:


համով, բուսակերություն

Previous post Next post
Up